էդ վնեզապնը֊ի մասին ուզում եմ ասել, որ ինձ միշտ վատ ա նրանից, որ ես հասկանում եմ, որ օրինաչափ չի, որ ես էս մարդուն գիտեմ։ պատահական ա ստացուել։ նոյն ձեւ չեմ ուզում վիճակախաղում շահել։ էդ օրինաչափ չի։
եթէ նա պատահաբար ընդունուել ա քո հետ աշխատելու, նա պատահական մարդ ա։ դու չես կարդացել իրան ինտերնետով, դու չես իմացել, որ քեզ հետաքրքիր մարդ ա, նա պատահական ա։ ու ո՞նց կարող ես իր հետ ընկեր լինել, եթէ գիտես, որ եթէ միասին չաշխատէիք, ծանօթ չէիք լինի, ինտերնետում իրար չէիք հետեւի, իրար գրածները չէիք կարդայ, ու չէիք ունենայ ծանօթանալու ցանկութիւն։
էն որ մարդիկ կան, ում հետ ոչ մի ձեւ չես հատւում։ ու կան մարդիկ, ում հետ հա հատւում ես։ ուրեմն էդ մարդիկ պատահական չեն քո կեանքում։