եկէք ձեւակերպեմ մեր խնդիրները։ մենք չունենք քաղաքացիական հասարակութիւն։ ու դա ասելով ես նկատի ունեմ, որ մենք չունենք բաւական մարդ, ով հասկանում ա, որն ա պետութեան գործառոյթը, ու որը չի։ սա երեւում ա նիկոլին տրուած հարցերից։
մենք չունենք ձեւաւորուած քաղաքական դաշտ։ բնական ա, այն մաքրւում էր, ու հիմա նոր պէտք ա սկսի ձեւաւորուել։
մենք, կոպիտ ասած, ունենք «լաւ դիկտատոր» «վատ դիկտատորի» փոխարէն, ու դեռ չի փոխուել համակարգը, ու դեռ չեն փոխուել մարդիկ՝ մենք դեռ չունենք ժողովրդավարութիւն։
զի ժողովրդավարութիւնը նաեւ ենթադրում ա ժողովուրդ ով պատրաստ ա պատասխանատւութիւն վերցնել իր վրայ, ոչ թէ աղօթել ու վստահել ընկեր փաշինեանին։
ես այսօր, բնական ա, այլընտրանք չունենալով, ու ահաւոր վախենալով ասենք՝ հակայեղափոխութիւնից (((:, աջակցում եմ, ընդհանուր առմամբ էս իշխանութեանը։
բայց օրհնեալ են նրանք, ով կասկածով ա վերաբերւում եւ այս իշխանութեանը, օրհնեալ են նրանք, ով կասկածով ա վերաբերւում «դու մեզ հետ համամիտ չես, ապա դու մեր դէմ ես» տիպի օրակարգին, օրհնեալ են նրանք, ով զգօն են, զի ամէն իշխանութիւնը պէտք ա զգայ իր ժողովրդի հայեացքները, եւ ոչ թէ հակառակը՝ ժողովուրդը զգայ իր իշխանութեան հայեացքը։
ինչեւէ, ու տէնց։ #քաղաքականութիւն