երբ իմանում եմ, որ մէկը կատու ա վերցրել, չեմ ուրախանում իր համար։ ինձ թւում ա, իրան խաբել են, գցել են։ նա ունի ծնողական բնազդ, ու հիմա վատնում ա այն անփոխադարձ ու ոչ հաւասար յարաբերութեան մէջ՝ ես շատ սուր եմ ընկալում կատուներին, ու հասկիներին, ով, իմ կարծիքով, աւելի քիչ են սիրում իրենց տէրերին, կամ աւելի ճիշտ ա ասել՝ իրենց հետ ապրողներին, քան այդ մարդիկ՝ իրենց ընտանի կենդանիներին։ ու տենց ահագին անտարբեր եմ իրենց նկատմամբ։
ու այսօր հասկացայ, որ երեւի նրանից ա որ սուր եմ ընկալում անհաւասարութիւնը յարաբերութիւններում ընդհանրապէս։
շատ շատ վաղուց, գրեթէ չեմ յիշում երբ, մի ժամանակ կար, երբ ես տպաւորութիւն ունէի, որ ինձ հետ ժամանակ անց կացնելն այնքան հաւէս չի, ինչքան ուրիշների, ու իրենք միշտ աւելի նախընտրելի են։ (էդ նորմալ ա, ու ես էի մասնաւորապէս ով անհամատեղելի էր, ու իրեն դարձրեց անհամատեղելի, դա չի հարցը)։ նաեւ տպաւորութիւն ունէի որ եթէ ես բզեմ, ապա մերժում ա լինելու, ու զգուշանալով երեւալ needy, չէի էլ բզում։ էդպէս նա էր երբեմն բզում, ու եթէ ինձ թւում էր, որ բաւական երկար չի բզել՝ գնում էի loose loose խաղի՝ ասում էի որ զբաղուած եմ։ դէ ընդհանուր առմամբ չգործող յարաբերութիւն էր, էդ չի հարցը։
չեմ բողոքում, դեբիլն առաջին հերթին ես էի, որ էդ վիճակում էի, բան չասի, ակնյայտ ա։
բայց գուցէ այդ պատճառով ա որ շատ սուր եմ ընկալում անհաւասարութիւնը ընկերութեան մէջ, եւ կենդանիների հետ շփման մէջ էլ։ մի փոքր անհաւասարութիւն՝ ու մենք ի՞նչ ընկերներ ենք։ եթէ մէկը միւսի համար աւելի շատ ա պատրաստ, կամ աւելի շատ կայ, կամ աւելի շատ հասանելի ա, ես նման վիճակին աւելի զգայուն եմ։ աւելի, քան ուրիշները։ ու գուցէ աւելի, քան արժի։