2018-06-09-3143629

շարունակում եմ բողոքել կեանքից եւ զբաղուել ինքնախղճահարութեամբ։

էսօր աշխատում էինք։ յետոյ նա, ում հետ աշխատում էի, գնաց «ընկերների» հետ հանդիպման։ էն որ զարմացել էի, ո՞նց դու ընկերնե՞ր ունես։ էդ ա, բզում են։

ինձ փորձեց լաւութիւն անել, թողեծ բարքեմփի մայկան (ես առաջինն եմ, ով ունի բարքեմփի մայկա, բայց ոչ այն հագնելու իրաւունք, որ սփոյլ չանեմ) ու ֆէյսբուքով նայեց, ինչ միջոցառում ա նայնում։

ես գնացի տուն, ահաւոր չեմ սիրում, որ հիմա, եթէ փարպեցու վրայ ես պարկուած եղել, պէտք ա ուզած չուզած դուրս գաս պրոսպեկտ՝ չսիրածս փողոցը։ բայց ոչինչ, ինձ դուր ա գալիս, որ մենք էլ ունենք միակողմանի փողոցներ, ու վրացիները դրանցով մոլորւում են ու սխալ ուղղութեամբ են գնում (վերջերս տեսել եմ), տենց զգացողութիւն ա որ մերն էլ ա քաղաք։ ու դուրս եկայ պրոսպեկտ, բարձրացայ, եւ օպերայի խաչմերուկում տեսայ «ախպերութեանը», երեւի տենց են ասում, որ անցնում էին զեբրայով, հէնց իմ դիմացով։ երկու աղջիկ ու մի տղայ։ ըստ որում էդ աղջիկներից մէկը էն ամենաամենաներից ա, ում հետ հաւէս ա շփուել, բայց դէ տենց ստացուեց որ չենք շփւում։ ու ես նենց կարիք ունեմ լաւ կոմպանիայի, ես նենց կուզէի իրենց հետ լինել այդ պահին, ու քիչ էր մնում բղաւէի պատուհանից, թողնէի մեքենան խաչմերուկում, վազէի իրենց մօտ։ բայց դէ էդ յիմարութիւն կը լինէր, քանի որ ինձ էդ պէտք չի։ ինձ պէտք ա որ մարդիկ լինեն ով ինձ բզում են, ու ումից ես չեմ ֆրուստրացւում, ու ինձ հաւէս կը լինէր։

բայց զատո նա ժպտում էր ու ուրախ էր, էդ լաւ ա։

ու… ու… ու իմ ամենամեծ յիմարութիւններից էր իմ ֆբ֊ից գնալը, ու հեռախօսից հրաժարուելը։ լաւ էր, վատ էր, անկապ զանգեր էին լինում, բայց ինձ հնարաւոր էր բզել, ու ինձ մէկ մէկ լաւ մարդիկ բզում էին։ լաւ ա, վատ ա, կրկնում եմ, գոնէ իմաստալից ա հայաստանում գտնուելը, քանի որ էն ա մարդիկ կան ով դրսում են, բայց աւելի հայաստանում են քան ես։

ու հա, կարող ա էս յարաբերութիւնն էլ հասցնէինք նրա, որ դուրս գալուց իրենք ինձ չզանգէին, բայց ամէն դէպքում, էս քանի տարուայ մէջ մի քանի անգամ, մի քանի, երեք կամ հինգ, կամ գուցէ եօթ, ես կը ստանայի ինչ֊որ կոմպանիայից զանգ, ու կուրախանայի, չնայած short notice կը լինէր, ու ինձ կասէին՝ ստեղ ենք, գալի՞ս ես, ու ես նոյնիսկ կուրախանայի էդ ամենազզուելի ու յիմար հարցից՝ «ո՞ւր ես» հարցից։

հա, բայց ինչ կայ դա ա, քանի որ ես ես եմ, իս ես չեմ կարող լինել ֆբ֊ում ու չեմ կարող ունենալ հեռախօս։ ու մենակ դրանք չեն իմ խնդիրները։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)