2018-04-24-3079600

յեղափոխութիւնը եղաւ, վերադառնամ այստեղ, ու վերադառնամ նւնւալուն։ ու ամաչում եմ էս գրել, չէի ուզի որոշ մարդիկ կարդային, յոյսս էն ա որ չեն կարդայ։

ես իհարկէ շատ երջանիկ էի։ պտտւում էի քաղաքով, գրկւում բոլորի հետ։

նկատել եմ, որ բոլորն իրենց կոմպանիաներով էին։ ու ես ջոկեցի որ ես չունեմ տենց կոմպանիա որին կուզէի միանալ, ու իրենք կուզէին ես միանայի։

ու չունեմ լռելեայն տենց ընկերների խումբ ում հետ հաւէս կը լինէր։

ու նենց չի որ ես եմ տենց պահանջներ դնում։

ես վերջերս զգում եմ ինչքան են փոխուել պահանջներս, ու ինչքան տարբեր մարդկանց հետ կարողանում եմ լեզու գտնել։ կամ երեւի բաւական լաւ չեմ կարողանում, գուցէ։ թէ չէ մենակ չէի լինի։

ամէն դէպքում ես գոնէ ունէի ձախ անիին, ու նա ինձ ունէր, ու ես իրեն ուղեկցեցի բարեկամութիւն ու հեծանիւով իջայ։

իսկ յետոյ ահագին բարդ երեկոյ էր։ շատ երջանիկ ու շատ տխուր միաժամանակ։

որովհետեւ ես հեչ նախանձելի վիճակում չեմ։

հեչ նախանձելի վիճակում չեմ։

ես ոչ մի ձեւ ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում չեմ լինում, ու միշտ սխալ ժամանակին սխալ մարդկանց եմ սիրահարւում։ ու էդ նախանձելի չի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)