2018-03-18-3023437

խօսում էինք, ասում էր, թէ նա կարծում ա, որ մօտ հինգ տարին ա այն տարիքի տարբերութիւնը, երբ նա կարողանում ա խորը, մտերիմ յարաբերութիւններ հաստատել այդ մարդկանց հետ։ ասում էր, որ սերունդների տարբերութիւնը լաւ զգում ա, ու այլապէս շատ չհասկացուած ա իրան զգում։

իսկ ես ասացի, որ ինձ բարդ ա իմ սերնդի մարդկանց հետ, քանի որ իրենք այսօր, սովորաբար ափ թու դէյթ չեն, ինչ֊որ ահագին իրենցից գոհ են, ու մնացել են էն իրենց քսան տարի առաջուայ համոզմունքներով։ իսկ ես փոխուել եմ, ափդէյթներ եմ փոխուել, ու ինձ իրենց հետ բարդ ա։

ու ես մտածում եմ՝ կարո՞ղ ա իրենց ընտանիք ունենալն ա իրենց ստիպում տենց կարծրացած մնալ, որովհետեւ ընտանիքն ու մի երկու ընկերն իրենց համար ստեղծում ա պղպջակ, ուր իրենց հետ համամիտ են, ու իրենք չպէտք ա փոխուեն, ու չեն լսում այլընտրանքային կարծիք։

իսկ այն մարդիկ ով այսօր իրենց քսանների մէջ են, իհարկէ, դրանցից մեծ մասը երեւի թէ կը մնայ նոյն ձեւ, ինչպէս այսօր են, բայց քանի որ այսօր իրենք այսօրուայ մարդիկ են, ինձ իրենց հետ աւելի հեշտ ա, քան հասակակիցներիս հետ, որոնցից նոյնիսկ խուսափում եմ։ ու ասենք «իլիկը» այդ պատճառով չեմ սիրում, դէ իհարկէ նախ այն պատճառով որ պրոսպեկտում ա, ու այո, պողոտայում չի, պրոսպեկտում ա, յետոյ էն դեբիլ աստիճանը, ու յետոյ էդ անցեալում մնացած մարդիկ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)