2018-03-02-3000997

էլի եմ լսել այս միտքը։ չէ, կներես։

ես ինչի՞ էի գնում ասենք գերմանական ֆիլմերի փառատօնի, դեռ, կարելի ա ասել, մանկուց։ որովհետեւ կը տեսնէի ֆիլմ, որը այլ կերպ ինձ չէր հասնի՝ ոչ տվ֊ով, ոչ էլ կը սերէին կինոթատրոնում ցոյց տալու։

ասելը, որ կայ ընդամէնը տաս լաւ ալբոմ կամ լուսանկարիչ, էդ ընդունելն ա, որ դու չպէտք ա նկարես, քանի որ դու կուդելկան չես։

ես ահաւոր սիրում եմ գտնել անհայտ հաւէս լուսանկարիչների ֆլիքրում, կամ հեղինակների սաունդքլաուդում, ու այո այսօր մշակութային, ստեղծագործական պայթիւնի ժամանակ ա, երբեք առաջ չէինք ունեցել այնքան շատ լաւ լուսանկարիչներ եւ երաժիշտներ։

ու այդ տասին արդէն քո համար ընտրել են ու մատուցում են էմթիվի֊ով, իսկ աչնպէս չի որ իրենք, կամ մենակ իրենք են հետաքրքիր, այնպէս չի որ մենակ զեփն ա, կամ ֆլոյդն ա, կամ նիրուանան ա, կայ նաեւ մոգուայի, կայ նաեւ քրիստեան լոեֆլեր, տոմաս բարֆոդ, բենջամին ֆրոհլիհ, անդրեաս հենբերգ, ռոբագ ֆրուհէ, ֆիւ նոլդեր, կոնստանտին զիբոլդ, ռոման ֆլուեգել, օսկար օկերման, ու էլի կարող եմ նաֆսկիդկու շարունակել, ու դա շատ հաճելի ա ու ապակենտրոնացման, ոչ համաշխարհայնածման մասին ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)