ես նոր սա մեկնաբանեցի մի տեղ՝
ինձ թւում ա դա ա արժանավայել ձեւը։ գրել, խոստովանել, ու մերժուել կամ իգնորուել։
դու անում ես էն ինչ քեզնից հասնում ա ու էդ համարձակութիւնն ունենում ես։ իսկ պարտուել֊չպարտուելը չի արժանավայելութեան մասին։ արժանավայելութեան մասինը համարձակութիւնն ա անելու ինչ֊որ բան թէկուզ եւ պարտուելու ես։
մի անգամ ինձ լաաաաւ տշել են սապոգներով սառոյցներով։ դպրոցական էի։ տուն էի եկել կապոյտ։ ծնողներս բարկացան վրաս։ ասացին՝ ինչի՞ չփախար։ ասացին՝ հիմա ո՞վ յաղթեց։ ասացին՝ բա դո՞ւ վերջը ստիպեցիր իրենց որ փախչեն։
շատ վատ էի զգում։
բայց փիլիսոփայ եւ գայլը կարդալուց յետոյ տեսայ որ շատ գայլային ա դա, ու իզուր ճնշում էին մէջս։
ինձ դուր ա գալիս անել ինչ֊որ բան անկախ նրանից արդիւնքն ինչ ա, ինձ թւում ա էդ արժանավայել ա։ մենակ վախենում եմ դեբիլութիւն անելուց, ասենք հողմաղացի հետ պայքարելուց, ու յուսով եմ էդ չեմ անում։ բայց դէ եթէ ինձ թւում ա որ հողմաղացը հրէշ ա, ուրեմն պէտք ա կռուել հետը։ բա էլ ի՞նչ ա մնում։ էդ էլ իմ ընկալումն ա։