ես միշտ սիրել եմ ֆոտո, ու միշտ սիրել եմ երաժշտութիւն։ չէ, միշտ չէ։ երաժշտութիւնը սկսեցի օբսեսիւ լսել երեւի 13-14 տարեկանից, ու այն ժամանակ ինձ հարց էի տալիս, արդեօք կապ ունի այդ պահանջը սեռական հասունացման հետ։ ու իհարկէ շատ տարբեր երաժշտութիւն էր, սկսուեց all what she wants֊ից ու բիթլզի բուդոկանի համերգից։
բայց չշեղուեմ։ ուզում եմ ասել, որ տեքստը իմ համար կարեւոր էր շատ աւելի վաղ, քան ֆոտոն ու երաժշտութիւնը։ ու ես տեքստը (խօսքն էլ, բայց ամենակարեւորը տեքստն էր) տարիներ համարում էի իմ ամենահարազատ շփման ձեւը։ ու տեքստի ձեւով շփման միջավայրը։
էսօր, էս քանի տարուայ մէջ, ամէն ինչ փոխուել ա։ ես ահաւոր օկ չէի տեքստով շփում չունենալու հետ, իսկ հիմա ինձ մէկ ա, լրիւ օկ եմ։
ես ժամերով նայում եմ նկարներ, ու ինչպէս մէկն ասաց՝ ահռելի քանակութեան երաժշտութիւն եմ լսում։ ու չեմ համարում դա վատնած ժամանակ։ նոյնիսկ փոդքաստ լսելուն չեմ կարողանում վերադառնալ։ ինձ ահաւոր կարեւոր են ականջակալները, էս երկու տարին աւելի քան երբեւէ։ ես բանակում էլ կախում ունէի դրանցից, էժան 130 դրամանոց ականջակալներ էի ունենում, դրանք հա փչանում էին, թաքցնում էի սոնի ուոլքմենս, որ չգողանան, ու վերջը գողացան, սոված մեռնում էի որ նորն առնեմ։
բայց այսչափ երբեք չէր։ ու մի բան էլ ա անսպասելի, անսպասելի ա ոնց ես կպայ էլեկտրոնային երաժշտութեանը, ու վարելուն։ ես պարզապէս կարող եմ ժամերով վարել ու լսել։ կամ քայլել ու լսել։ ես սպորտիւկա եմ առել, ու դրանով քայլում եմ ու լսում։ այլ ոչ թէ ինտեգրուելու համար։ ու ինձ պէտք են լուփեր։ ես հանդուրժում եմ ծուխ երաժշտութեան համար։ չգիտեմ ուրիշ ինչը ինձ կարող էր ստիպել ծուխ հանդուրժել։