ես իմ ուզած շփումը երբեք չեմ ստանալու։ ճիշտ այնպէս ինչպէս աչաջուրը միշտ երեկոյեան դատարկ ա լինելու։ ճիշտ այնպէս ինչպէս իմ համար կարեւոր գրառումները թութիերում չեն նկատում։ ճիշտ այնպէս ինչպէս էն թրեքը տասնհինգ հոգի ա լայքել ամբողջ աշխարհում։ ճիշտ այնպէս ինչպէս օբերոնի չաթում տաս մարդուց շատ գրեթէ երբեք չի լինում։
բայց իհարկէ եթէ ես ապրէի հայաստանից դուրս, ինձ աւելի հեշտ կը լինէր։ զարգացած տնտեսութիւնը կը նշանակէր որ ես հաւէս գործ կունենայի, ուր գործից աւելի բաւարարուած կը լինէի, ու գործընկերներից նոյնպէս։
ու նաեւ մարդիկ կը լինէին շփուելու։
բայց ես այնտեղ չեմ ապրելու։ ես այստեղ եմ։ ու միշտ տենց վատ ա լինելու։
ու այլ բան սպասել պէտք չի։ ու տենց։