2018-01-11-2925919

իսկ դուք համարո՞ւմ էք, որ ինչ֊որ ժամանակ ապրում էք, իսկ ինչ֊որ ժամանակ չէք ապրում։ ասենք ես ե՞րբ եմ ապրում։ երբ խցիկ վերցնում եմ հետս դուրս գալուց, ապրո՞ւմ եմ։ իսկ եթէ միայն ականջակա՞լ։ իսկ երբ փարթիի եմ ու ինձ մենակ եմ զգո՞ւմ։ իսկ երբ մենակ եմ ու ինձ մենակ եմ զգո՞ւմ։ իսկ երբ ձեան մէջ եմ մնացել, ու բահով անիւի տակ եմ փորո՞ւմ։ իսկ երբ գործընկերոջ հարդ դրայւի տեղեկատւութիւնն եմ փորձում փրկե՞լ։ իսկ երբ գործի թիքեթների տակից չեմ կարողանում դուրս գա՞լ։ իսկ երբ սփիւռք եմ թարմացնո՞ւմ։ իսկ երբ սքրոլ եմ անո՞ւմ։

իսկ երբ բանակո՞ւմ էի, ապրո՞ւմ էի։ իսկ եթէ դու անտառում ծառ ես, ու չես ընկնում, դու կա՞ս։ իսկ ապրո՞ւմ ես։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)