2018-01-03-2914961

էս սէյլֆիշի հայերէն ստեղնաշարը հիմա վաղուց չի տեղակայւում, քանի որ առփիէմ փաթեթի մէջ, որը ես երեք տարի առաջ հաւաքել եմ, գրուած ա մի կախուածութիւն, որը էլ չկայ, ու պարզւում ա, պէտք էլ չէր։ եթէ նիշքերը գցես ուր պէտք ա, կամ –nodeps ֊ով տեղակայես կոնսոլից, ապա աշխատում ա։

փաթեթը նորից չեմ հաւաքում, ու հեռատես չէր առհասարակ այն ժամանակին «խանութ» լցնելը։ նախ, պէտք ա դրան նայել, իսկ ինչի՞ համար, եթէ ոչ մէկի, բացի քեզնից պէտք չի։ ինքնացուցադրուել, որ մասնակցում ես, կամ որ հայեր է՞լ են սէյլֆիշ քշում՝ անկապ ա։

բացի ինձնից մի հոգու ա պէտք եկել՝ ռուբէն մանուկեանին, ով ինձ մօտ տեսել ա սէյլֆիշ ու պատուիրել ա իրան ինթեքս աքուա ֆիշ, բայց նա մէկ ա իր համար հայերէն ստեղնաշար պատրաստեց, քանի որ իմ սարքածը գրամեքենայի շարուածքով ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)