էս քանի օրը երազում թիֆլիսում էի, փախած ձեւ էի հագնւում, կարծես էն ջենթլիի միջի սպիտակ շուբայի պէս բան էր, ու շատ ծիծաղելի տեսք ունէի դրանով, ու ոչ մէկ ուշադրութիւն չէր դարձնում, նորմալ էր, ես էլ շատ երջանիկ էի։ կարողանում էի ինքնարտայայտուել ու չէի մտածում թէ ոնց կը հասկանան, կը հասկանա՞ն որ կատակ ա, թէ՞ կը ենթադրեն որ լուրջ ա։ ինձ մէկ էր։ ու շատ լաւ էր։
մէկը այստեղ, սփիւռքում թիֆլիսի նկար էր մեկնաբանել, ասել էր՝ ինչ երջանիկ են բոլորը թւում, նոյնիսկ տաքսու վարորդը։ ու իսկապէս, ես պայթած բակեր էի մտնում, ու ոչ ոք իմ վրայ չի յարձակուել, չի մունաթ եկել, չի սպասել վատութիւն։ ես իրենց խանգարում էի, իրենք ընթրում էին, ու անկեղծ ուրախանում էին ինձ տեսնելով, շփւում էին հետս։
էսօր լիքը պատրաստուած եմ եղել դասին, բայց ինքնավստահ չէի ու չէի կարողանում ասել էն ինչ լեզուիս էր, ինչ պատրաստել էի։ ու ինչն ասում էի՝ թերի էի ասում։ ահաւոր ինքս ինձնից նեղւում եմ երբեմն։ ինչ֊որ ընկալում եմ մոդելաւորում, ու չեմ կարողանում լինել այնպէս ինչպէս պլանաւորել էի։ բարքեմփի թըք անելը լրիւ ուրիշ ա, շատ աւելի ուրիշ ա։ իսկ անդրանիկն ահաւոր վստահ խօսում֊պատմում ա, չի էլ մտածում ով ինչ ա ընկալում կամ հասկանում։
իսկ ես ինձնից գոհ չեմ կարողանում լինել ու նենց զգացողութիւն եմ ունենում, թէ ինչ եմ ես այստեղ անում, ո՞վ եմ ես որ եկել եմ էս մարդկանց մօտ։