2017-11-28-2851354

ես ապշում եմ, ինչքան ա մարդկանց պէտք այլ մարդկանց վալիդացիան։ ու որոշ մարդկանց ինչքան աւելի շատ ա պէտք։ ինձ ինստան ահաւոր դուր չի գալիս հէնց նրանով, որ իմ հաւանած նկարները չեն լայքուի, ու ինստան կամ հասարակութիւնը ինձ խթանում ա էն նկարներով կիսուել, որոնք աւելի շատ կը լայքուեն, ոչ թէ որոնք ես աւելի եմ գնահատում։

ու գուցէ էն, որ ես սենեակում եմ մեծացել, ու շատ սոցիալական սքիլեր չունէի երկար ժամանակ, որը լիքը տեղ վատ ա անդրադարձել իմ վրայ, բայց ամէն դէպքում, լաւ կողմ էլ կայ, գուցէ ես այդ պատճառով էդքան վալիդացիայի կարիք չեմ զգում, ինչքան տեսնում եմ, որ փաստօրէն մարդկանց պէտք ա լինում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)