2017-11-28-2851349

ի վերջոյ, դասի, կուրսի արդիւնքը էն գնահատականը չի որ ստանում ես, այլ էն ունակութիւնը/պատկերացումը/գիտելիքը որ իւրացրել ես կամ չես իւրացրել։

ի վերջոյ, աշխատանքի ամենակարեւոր նպատակն աշխատավարձը չի, ու ոչ էլ այն, ինչքանով հետաքրքիր ա քեզ էդ գործն անել, այլ դու ուզո՞ւմ ես էդ գործն անել, թէ չէ։ կարող ա հետաքրքիր լինի գրել ծրագիր, որը նացիների համար ըստ ինչ֊որ յատկանիշների փորձում ա պոտենցիալ զոհերի ցանկեր կազմել, կարող ա հետաքրքիր մարտահրաւէրներ լինեն, ԱԻ կիրառուի, բայց գլոբալ ուզածդ է՞դ ա, կամ է՞ն ա որ մարդկանց աւելի լաւ մանիպուլեացիա անեն, որ իրենք փող ծախսեն, կամ որ էս կամ էն քաղաքական դիրքորոշումն ընդունեն, թէ՞ ասենք որ մարդիկ կապ ունենան ու մենակ չզգան, որ բուժ տեխնիկան վստահելի լինի, որ օդը մաքուր լինի։ թէ՞ մէկ ա ինչի վրայ ես ուժերդ ծախսում։

ինձ համար ամենակարեւորը դա ա՝ ինչի՞ վրայ ես ուժդ ու ժամանակդ ծախսում։

տենց, երբ ես մտածում էի ո՞ր կրիպտոտարադրամը պեղեմ, ընտրեցի փրայմքոյնը, քանի որ այդ հաշուարկները գիտութեանը օգուտ տալիս էին։ բայց մարդկանց համար էդ էդքան կարեւոր չէր, փաստօրէն, այլ բաներ են կարեւոր, ու փրայմքոյնը չգնահատուեց։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)