2017-11-25-2847279

երեւի ինչն ա յատուկ ճապոնական արուեստին, գոնէ այն մասին, որին ծանօթ եմ, դա իրական աշխարհի խնդիրների առկայութիւնը՝ միաձակիի մօտ՝ ջրհեղեղ ու հիւանդ ծնողներ/կամ սիրածներ, շինկայի մօտ՝ խնդիրներ աշխատավայրում, օկուպացուած կղզիներ, յարաբերութիւնների խնդիրներ՝ տարբեր ձգտումների կամ տարածութեան պատճապով, ու նոյնիսկ ոչնչացուած քաղաք։

իսկ այն աղջիկների մասին ֆիլմում ինչ ձեւ ասես խնդիրներ չկան։ ու այն մասին ա, ինչպէս աղջիկներից մէկը իր վրայ է վերցնում ահաւոր ծանր աշխատանք եւ պարտականութիւն։ դէ մէկը պէտք ա վերցնի, չէ՞, մէկը պէտք ա վերցնի։

մէկ էլ այդ ֆիլմում հետաքրքիր ա, որ քոյրերը միասին եմ ապրում, ու կապուած են իրար հետ, տենց կապի զգացողութիւն կայ, ու էդ շատ անծանօթ ա, կամ գոնէ տարօրինակ ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)