ինձ թւում ա, մեր հասարակութեան խնդիրները շատ կը պակասէին, եթէ մարդիկ հասկանային, որ իրենք մենակ ու զուտ իրենք չեն, իրենք կան որովհետեւ ունեն պատմութիւն՝ նախ որպէս էակներ, որ ասենք ունեցան աչքեր, յետոյ՝ որպէս հոմո սապիենս, իր բոլոր բացայայտումներով ու իր մտածելու ու ապրելու ձեւերով, յետոյ՝ որպէս էթնոս, որը էս ձեւի պատմութիւն ունի, ու էս ձեւով ա քաշուել կամ յաղթել, յետոյ՝ որպէս այսօրուայ քաղաքացի, ու իհարկէ որպէս ապագայ ստեղծող, ում քայլերը պայմանաւորելու են ու սահմանելու են հետագայ սերունդների (բնաւ ոչ պարտադիր իր զաւակների) կեանքը, օգնելու են, կամ խանգարելու են, կամ կանխելու են։
ու ես հասկանում եմ որ թւում ա թէ հնչեցուող ինդիւիդուալիզմի սով կայ, որ հնչեցուողը «վեհ» ու «սոցիալական» ա, բայց էդ իրական չի, քանի որ մէկ ա մարդիկ ընտրակաշառք են վերցնում, կամ բաժանում, ու տենց էլ չէր լինի, եթէ իրենք փորձէին հասկանալ որ իրենք զուտ իրենք չեն, ու պատասխանատւութեան չափսը չի սահմանւում ընդամէնը մի կամ երկու ընտրութիւններով։ ու որ այսօր «ընտրուած» այս մարդը ազդում ա ոչ միայն այսօր ու վաղը, այլեւ հարիւր տարի անց ա ազդում։
ու տենց։