վարկած ունեմ, որ ճապօնացիներն աւելի մոտիւացուած են ինժեներ, ճարտարապետ, կամ կրեատիւ դասակարգի մարդ դառնալ, քան ասենք, ամերիկացիները, քանի որ իրենք գիտեն, որ խոշոր գործարար, մեծ բիզնեսի հիմնադիր դառնալ չեն կարող՝ այդպիսին ա երկրի դրուածքը։ ու ինչ֊որ երեւացող, կարեւոր, ազդեցիկ բան անելու համար իրենք պէտք ա մասնակցեն դրան, ոչ թէ հիմնեն, ու մասնակցելու համար պէտք ա լինել լաւ աշխատող ու լաւ մասնագէտ, ոչ թէ ասենք տեսլական ունեցող, ջոբսի պէս։
նահանգներում այլ ա՝ կարելի ա երազել բաների մասին, որ ճապոնիայում անհնար ա։
ու մեծ նախագծերին մասնակցելով այդ մարդիկ զգում են որ իրենք մենակ իրենք չեն՝ իրենք մասնակցում են ինչ֊որ բանի ստեղծմանը, որը ծառայելու ա, պէտք ա լինելու, ու նոյնիսկ անհրաժեշտ ա լինելու իրենցից յետոյ, նոյնիսկ հեռու ապագայում։
այստեղից եւ իրենց ոգեւորութիւնը նրանից, որ աշխարակ, կամ թունել, կամ շէնք են կառուցում։
«մենք կառուցում ենք ապագան» — մակոտո շինկայի արուած գովազդներում ա հնչում։
դա շատ ճապօնական ա ու իրենց համար կարեւոր։ #ճապօն #ճապոնիա