կապը տարիների ընթացքում ա ստեղծւում։ ոչ թէ սրա կամ նրա հետ թեթեւ ծանօթանալ֊մոռանալը, կամ միասին տժժալը, կապը համայնքի հետ ստեղծւում ա տարիներով էդ համայնքում գտնուելով։ ու ապա ընկերութիւնը՝ նոյն ձեւ, զգոյշ, իրար հայեացքներ գցելով, ենթադրութիւններ անելով, երկար իրար վարքագծին հետեւելով, փորձելով շփուել, համոզուելով որ չի ստացւում, կամ քիչ քիչ իրար հասկանալով ու մօտենալով ա ստեղծւում։
ու ես առաջ կարող ա ինձ վատ զգայի, որ ասենք, գործի տեղի ստոյկայի մօտ ասենք քաղաքականութիւնից են խօսում, ու ես ուզում եմ մասնակցել, հակափաստարկել, կամ փաստարկել, բայց չեմ անում, նեղւում էի, տիպա՝ դէ ես եմ որ շփմանը հեշտ չի գնում, բայց ես իրօք անկապ մարդ էի, ու էն որ այսօր կը խօսեմ, դա տարիների նուաճում ա, դանդաղ պրոցես ա, երբ մենք իրար սովորեցինք, ոչ թէ ես գնացի, մենակ մենակ գրեցի՝ թէ սենց բան եմ լսել, իսկ իմ կարծիքը սենց ա, ու ֆիդբեք չստացայ։
ինչպէս այստեղ եմ անում։
ու էդ նորմալ ա, որ կապը տարիների ընթացքում ա ստեղծւում։ ու ես էլ տենց մարդ եմ։ ես դանդաղ եմ սովորում։ ու փողոցում մարդկանց նկարելը՝ էն օրը վաչագանն ասում էր՝ էս ի՞նչ դուխով ես, մի հատ էլ սենց նշան արեցիր էն աղջկան, իրա հետինը քեզ կը սպանէր, ու ես չէի էլ գիտակցել, որ տենց ա, բայց ես բացատրեցի, որ էդ մի օրում ձեռք բերած չի։
ու այստեղ այն հարցն ա, որ մենք սովորաբար չենք էլ գիտակցում, որ համայնքի հետ յարաբերութեան ջանք ենք անում։ դէ գիտակցելը պէտք էլ չի, մարդիկ էմոցիաներով առընչուող կենդանիներ են, ու նախ եղած համայնքների հետ են ջանք դնում, յետոյ եթէ եւ իմանան որ այլ ձեւ համայնքներ ու մշակոյթներ կան, արդէն այնքան ջանք են ծախսել, որ սկսում են իրենց գուցէ ոչ էնքան հարազատը գնահատել, զուտ ծախսած ջանքի, ներդրումների պատճառով։
մէկն ասում էր՝ վատ յարաբերութիւնների աւարտը միշտ աւելի ծանր ես տանում, քանի որ դրանք հա ջանք ու ներդրում էին պահանջում։
ու հա, լիքը մարդ ծնողների թեւի տակից դուրս չի կարող գալ, չնայած որ շատ վատ յարաբերութիւններ ունեն, ու բնաւ իրար չեն հասկանում։ բայց լիքը ջանք էին դրել որ հասկանան։
այ երբ ես թուիթերի համայնքում մի երեք կամ հինգ տարի լինեմ, էդ ժամանակ ես կը համարեմ, որ ես էդ համայնքի հետ կապ ունեմ, ստեղծել եմ։
այլապէս ես առանց համայնքի պատմութեան մարդ եմ։ ես համայնքային պատմութիւն ունեմ, երեւի թէ, միայն սփիւռքում՝ հինգ տարի։ ԿՄ֊ինը գոյութիւն չունի, այնտեղի գրառումների կոպիան իմ բլոգում անիմաստ ա առանց էն դեբիլ մեկնաբանութիւնների, որ կային, ֆբ պատմութիւն չունեմ, ու չեմ էլ ուզում ունենալ, իմը չի, նոյնիսկ ինտերֆէյսն ա տհաճութիւն առաջացնում, երբ մտնում եմ իւենթ եմ նայում։
ֆլիքրում մի քանի տարուայ պատմութիւն ունեմ։ աչաջուրում՝ ունեմ։ էնքան ունեմ, որ եթէ առաջ կատակով ասում էի՝ բարմեն/բարիստա մի՛ կպցրէք, յետոյ էդ տեղը չէք գալու, ու եթէ լաւ տեղ ա, ափսոս ա, հիմա բարիստաներն են փոխւում, իսկ ես մնում եմ, էդ ոչ թէ ես եմ գալիս բարիստաների հետ ծանօթանում, այլ իրենք են գալիս, մեզ հետ ծանօթանում։
երեւանում մի քիչ կապ ու պատմութիւն ունեմ՝ հանած հայ սոց․ հարթակները, այսինքն՝ երեւանում էդքան էլ չկամ, քանի որ շփման զգալի մասը փողոցում չի, առցանց ա։ իմ երեւանի լինելը՝ չզբօսաշրջիկի զբօսաշրջիկութիւն ա, ես անում եմ երեւանի նկարներ, ու հրապարակում, կամ չեմ հրապարակում, բայց ում նկարում եմ՝ ինձ չգիտեն, ու չգիտեն ուր եմ հրապարակում, ասենք նոյնը կարող էր լինել դրսի լուսանկարչի հետ։ պարզապէս ես դրսի չեմ։ բայց էդ կապ չի, յարաբերութիւն չի։
հետաքրքիր ա, որ աշխատանքի տեղը համայնք կը համարէի, եթէ ուրիշները համարէին։ իմ համարելով չի մենակ։ բայց ոչ մէկ չի մտածի՝ թէ ես էսքան էս համայնքի հետ աշխատել եմ, ասենք աւել փողի համար չգնամ այլ տեղ։ այնպէս որ մենք աշխատանքը համայնք չենք դիտարկում։ ու երեւի լաւ էլ անում ենք։
տարբեր թեմաներով ստացուեց, ու խառը, բայց հիմա արդէն պէտք ա գնալ գործի, չեմ կարող դասակարգել, լաւացնել, մտածել, փոխել։ ինչ կայ դա ա։ իմ կեցութիւնն էլ սա ա։ ու հա պէտք ա որ ամաչեմ թէ ինչ եմ գրել, ու ամաչում եմ, բայց դէ ինչի, դուք չէ՞իք ամաչի ձեր գրած յիմարութիւններից, պարզապէս ես ինձ գրել ա պէտք երեւի աւելի շատ քան ամաչում եմ, իսկ ոմանց աւելի քիչ, քան ամաչում են։