2017-09-17-2743451

ուրեմն մի անգամ աչաջուրի մօտ կանգնած թէյ էի խմում, մէկ էլ մի աղջիկ մօտեցաւ, նստեց կողքս պարկած մեքենայի մէջ, ու այդ աղջկայ ողջ կերպարը ահաւոր գրաւիչ էր, քանի որ նա անկեղծելի անկախ էր, ու էդ որոշ մեր փաբերի աղջիկների կեղծ անկախութիւնը չէր, էդ ամէն շարժման մէջ էր, կերպարի մէջ էր, լրիւ ներծծուած էր անկախ ու ինքնուրոյն լինելով, ու ես յիշեցի որ ես իրան գիտեմ, նա պարսկահայ է, ու իմ ընկերոջ քոյրն է, ու հայաստանում էլ չի ապրում, թեհրանցի է։

նա տենց սպանիչ կարճ մազեր ունէր, գժանոց հագնուած էր, ահաւոր ինքնավստահ եւ փորձառու մեքենան հանեց ու գնաց, ու ես մտածեցի, որ իրանը չնայած այդքան ոչ ազատ երկիր ա, մէկ ա այնտեղ հնարաւոր ա այսպիսի մարդիկ մեծանան, ձեւաւորուեն, իսկ տեղացի այսպիսի աղջիկ ես պարզապէս չգիտեմ ու չեմ պատկերացնում։ մեր սովետական ժառանգութիւնը ահաւոր ներծծուած է բոլորիս մէջ, եւ նրանց մէջ ով սովետը չի սիրում շատ կայ, ու ես գիտեմ որ իմ մէջ էլ կայ, ես էլ դրանից ունեմ, ու ես էլ եմ որոշ չափով սոց֊ռեալիստական։

ու երբ խօսում են կապիտալիզմի մասին, որ ճնշում ա կանանց, ես գիտեմ, որ իրենք չգիտեն որ էդ կապիտալիզմի ժամանակ ա, երբ հնարաւոր է որ ձեւաւորուեն անկախ եւ ինքնուրոյն մարդիկ։ պարտադիր չի բայց հնարաւոր է։

հ․ գ․ իսկ վերջերս թուիթերում մէկը գրել էր էն շաբլոն թեմայից, թէ ո՞նց անեմ, որ ծնողներս կեանքիս մէջ իրենց քթերը էդքան չխոթեն ու չասեն ոնց ա ճիշտ ապրելը։ ու ես պատասխանեցի, բայց նրան չհասաւ, որ իմ կարծիքով դա դէ ֆակտո եւ դէ իւրէ անկախ եւ ինքնուրոյն լինելն ա։ ու դա ոչ բաւարար պայման ա որ քո՝ շփման ձեւաչափը ընդունուած լինի, ուր ոչ մէկդ միւսի սահմանը չէք անցնում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)