մի այլ անգամ դաս֊ում գցած էի, տենց երբ մտայ, մի աղջիկ ասաց՝ աաա, քեզ այսօր դուր չի գալու, շոյուած էի, որ զգում են ինձ ինչ երաժշտութիւն դուր կը գայ, տենց յետոյ գցած էի լափթոփով, մի հատ տղայ է մօտենում, նայում էկրանին, ասում է՝ «էդ ուբունտու ա՞», ասում եմ՝ չէ, ասում ա՝ «բա ի՞նչ ա», ասում եմ՝ «ես եմ հաւաքել», տենց նայում ա, ասում ա՝ «դու գի՞ժ ես», ասում եմ՝ «մի քիչ»։
զգում եմ խմած ա, ու փորձում ա «ագրեսիւ» լինել, ձեռքերը դնում ա ստեղնաշարիս վրայ, ինչ֊որ բան ա ուզում հաւաքել, ասում ա՝ «է՞ս ինչ ա, ինչի՞ չեմ կարում գրել», ասում եմ նորմալ ա, դուորակ ա, ասում ա՝ «փոխի հաւաքեմ», ասում եմ՝ ի՞նչ ես ուզում գրել, ասում ա՝ «sudo su ու rm -rf /», ծիծաղում եմ։ ասում ա՝ «դու դուորակ ես օգտագործո՞ւմ», ասում եմ՝ «դէ հա էլի, փրոգրամերս դուորակ», էլի նայում ասում ա՝ դու գի՞ժ ես, ասում եմ՝ «մի քիչ»։