2017-08-27-2714667

ասաց որ Ճապոնիայում շատ ապահով է, գողութիւններ չեն լինում։ Որ անօթեւաններն ու ինչ֊որ մէկը հեռախօսը կողքին խոտի վրայ պառկած են, քնած, գիտեն որ գողութիւն չի լինի, ոստիկանն էլ անցնում ժպտում է իրենց։ որ նա սովոր է յաճախ մոռանալ խցիկով պայուսակ, կամ այլ իրերով, թողնել որտեղ պատահի, ու գնալ նկարելու, ու գիտի որ հնարաւոր չէ այդ պայուսակը մէկը վերցնի։ ասաց, մի անգամ մոռացել էի լրիւ, երեկոյեան ուշ վերադարձել էի, պայուսակս թանկ տեսախցիկով նոյն տեղում էր, միայն ինչ֊որ մէկը բարձրացրել էր, դրել նստարանի, կարծես վրայ։ (:

ասում էր, որ չի սիրում ռուսաստան գնալ, այնտեղ նկարել, քանի որ այնտեղ ժողովուրդը ընդհանուր առմամբ ագրեսիւ է, որ իր ընկերոջ՝ ռուսի, ֆերման վառել են, որ մէկը միւսին փողոցում կտրի, կարող է կռիւ սկսուի, ու տհաճ մթնոլորտ է ճապոնիայից յետոյ։

#Հայատո_Մացումոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ Հայատո_Մացումոտո