2017-08-26-2712973

արքայադո՛ւստր, լռէ՛ք, դուք այնքան միամիտ էք, որ կարող էք ասել սարսափելի բաներ։

այնպիսի բաներ կան, որ վախենում ես ասել, որովհետեւ երբ ձեւակերպես ու ասես, ինքդ կը դառնաս ասածիդ վկայ, կամ տողերդ ընթերցող, ու էլ չես կարողանայ դրանից խուսափել, ու էլ չես կարողանայ դա արհամարհել, արդէն գիտես ինչպէս ես մտածում, կամ զգում, ու չես կարող չընդունել, որ դա է որ կայ, ու տեսնում ես երեսելու անխուսափելի հետեւանքները, ու որ դու էս պահից ուրիշ մարդ ես, ուրիշ տեղում ես, կամուրջն անցել ես, այն ափին ես, ու հետ գնալու տեղ չունես։ ու, ու էդ անխուսափելիութիւնը, ու այլ տեղ քեզ գտնելը, ահաւոր վախենալու վիճակ են, ահա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)