2017-08-22-2708125

մէկն ուրախանում էր, դէ կատակով, թէ բա՝ հեհե, ես տեսնում եմ ինչ ես գրում, իսկ դու չես տեսնում ես ինչ եմ գրում։ ես էլ չկապակցուած մրթմրթում էի ինչ֊որ բաներ բաց խաղի մասին։

նոր մտածեցի՝ փակ գրելը նման է ինքնամեկուսացման։ նա պէտք է ինձ յղում ուղարկի որ ես տեսնեմ։ իսկ ես ահա բաց կիսւում եմ։ ու ես չեմ տեսնի նա ինչ հաւէս բաներ է գտնում պեղում տարածում ու ով է այսօր ու ինչ լաւն է։ բնական է՝ ես առհասարակ բան չեմ տեսնի, որ լաւը կամ վատը տեսնեմ։

իհարկէ, կարելի է ասել որ էդ ես եմ մեկուսանում քանի որ չկամ այնտեղ ուր բոլորը֊բոլորը։ հա չկամ։ էս իմ կեցութիւնն է։ ես այսպէս եմ ապրում։ ու էդ հրաւէր չի, ոչ էլ մարտահրաւէր է, էս աւելի նման է անելանելիութիւնն արձանագրելուն։ ու ընդունելուն որ ինչ կայ դա է ու ինչ կամ էդ եմ։ ու միեւնոյնն է ամէն ինչ կը լինէր հէնց այսպէս եւ ոչ այլ կերպ։

սէր եւ պաչիկներ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)