2017-08-16-2699368

թուիթ հոսքը բացեցի, ինչ֊որ մէկը անքսայթի է ռթ֊ել, թէ «ես կարծում էի, մուվոն եղել եմ…» ու մտածեցի որ էդ անհանգստութիւնը, հմ, գուցէ ունի իր հմայքը։ բայց ես էլ չեմ կարող։ նկատում եմ անհանգստութիւն եւ յարաբերութիւնների մէջ, ու ամէն անգամ զգում եմ, որ ես չէի դիմանայ յարաբերութեանը, որի մէջ նեարդային են, անհանգիստ են։ կը թռնէի հնարաւորինս շուտ։ ոնց էլ գնահատում են այդ յարաբերութիւնները, կպած են մնում։

արմինն ասում էր՝ կակտուս էի վերցրել, լիքը սպասարկում պահանջեց, հիւանդանում էր, դեղեր էր պէտք առնել, բուժել, տանել֊բերել տեղափոխուելիս։ իսկ մարդիկ տնային կենդանիներ են վերցնում։

ինձ թւում է, սակայն, անհանգստութիւնը մարդկային յատկութիւն է, որ մեզ ուղղորդի, ասենք ինչպէս շաքարի դէպքում։ ու նրանք, ով դրանից զզուած են՝ փորձում են հեռու մնալ, իսկ մնացածը՝ ձգտում են։

ասենք, ամէն տեղ, նախ լիքը բան ուզելիս, մարդիկ ուզող (ոչ թէ կամեցող) կենդանիներ են, պիտի անհանգիստ լինեն մինչեւ չառնեն մի բան, պիտի անհանգիստ գնան սեւան, արագ֊արագ, անհանգիստ փռեն լաւաշ ու ուտելիք, գոռան իրար վրայ, սպասել առհասարակ ոչ մէկ չի կարողանում, նոյնիսկ շները։ իսկ մենք՝ կանաչեց լոյսը՝ սիգնալ մի վայրկեան չանցած, պիտի եսիմոնց քշի, որ մի քանի մետր շահի, ընթացքում հազիւ է արգելակում, որ չխփի, երբ չի խփում։ այդ պատճառով էլ գրեթէ ամէն օր, երբ տուն ուշ եմ գալիս, ու ազատ է ճանապարհը, հանգիստ է, տեսնում եմ նրանց ով այսօր խփել են ու ապպան իրենց հետ է, իրենց կողքին կանգնած։ էդ ցանկութիւնները մի կողմից վատ չեն, առաջ են տանում տնտեսութիւնը, ու թէկուզ մեքենայ խփեցին՝ հիմա պիտի սարքեն, ծախսեն փողը հնարաւորինս շուտ։

եւ զարմանալի չի որ ծխելը տենց տարածուած է՝ բա էդքան անհանգստանալու պատճառ կայ, ո՞վ չի ծխի։

իսկ նրանք, ով չմեռան աւտովթարում, դեռ պիտի ոչ արժանավայել հիւանդանան։ էդ լաւ մօտ տեսել եմ՝ հիւանդանոցում ոչ մէկ էլ արժանավայել չէ, բոլորը վախեցած են։ իսկ եթէ անցաւ, մի ձեւ ստենտ դրեցին, ապա կարելի է կրկին լինել տղայական ու ծխել, ասելով որ էդ բժիշկները բան չեն հասկանում։ մինչեւ յաջորդ նոպան։

ես ասենք սպասում եմ, երբ է հայրս կրկին հիւանդանոց ընկնելու։ ուրախութեամբ չէ, հեչ հաճելի չի, մանաւանդ որ ոչ շատ մօտ, գրեթէ անծանօթ մարդկանց պատճառով ես այնտեղ։ բայց նա չի սպասում, իրեն թւում է՝ էլ երբեք վատ չի լինելու։ պիտի ծխի։

նոյնիսկ սուրճը երեւի այդ մասին է՝ խթանում է հանգիստ չլինես։ վաաայ, հանգիստ էլի։

էդ ես իհարկէ տաք տեղից եմ ասում, լիքը բան լուծուած է՝ կոյուղի կայ, ջուր կայ, մեքենաներ կան տարածութիւններ յաղթահարելու համար, կարգիչներ կան դրանց հետ խաղ անելու համար, կպնում եմ, մի բան անում եմ։ անհանգիստ կարող է լինէի, վախենայի ժապաւէններս պրծնեն, բայց լրիւ սարնարանս ժապաւէն է՝ հանգիստ եմ։

ու ես լիքը բան չեմ ուզում։ ու էդ շատ գնահատում եմ իմ մէջ։ ինձ ասում են՝ դու ինչի՞ ես սնպս֊ում աշխատում, ասենք սերուեր քիքսթարտ անում։ գի՞ժ ես։ արի ու բացատրի, որ լաւ է, ամբիցիոզ չեմ։

էդ ծրագրի դիմելիս չգրէք՝ պիտի գրէք՝ ամբիշս, լաւ չելենջիզ։ սիրում ես անհանգիստ լինել։

հանգիստ մարդիկ չեն անցնում։

ինչի՞ եմ ես էդ գրում՝ միջավայրից։ էն աղջիկները իրենց ընտանիքներից են բողոքում, դա իրենց միջավայրն է, ես էլ, դէ էստեղ եմ ապրում, շատ ուրախ չեմ ասենք ճանապարհներից եւ վարորդներից, ու հիմա դա եմ գրում։

իսկ կարող էի գրել ասենք լրիւ այլ բաների մասին։

ու էդ անշուշտ կը լինէր աւելի չտխուր։

քանի օր ա արմինի հետ չեմ հանդիպում, մնում եմ մինչեւ ուշ գործի, չեմ պոկւում։

երէկ էդքան էի գործին կպել, չչաթուեցի էլ մէկի հետ, ասացի կներես, չեմ կարողանում կոնտեքստ սուիթչ լինել։

շեֆս ինթերնին ասում է՝ «մի մնա երկար, տես, խասեաթ է դառնում»։

հա, քենոնիս մէջ հաւէս բան եմ ինսթալ արել։ իսկ երէկ էլ աւելի հաւէս։ աաա, լաւ գոյներով նկարներ է լինում ստանալ, առանց մշակելու։ սկսեցի քենոնս գնահատել։ (: մինչ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)