2017-08-10-2689504

նախորդ գրածին աւելացնեմ, որ, ասենք մարկովը պատմում էր, որ կորէայում ընդունուած չի բողոքել, ասել որ վատ ես, իսկ ես կարծում եմ, որ շատ աւելի լաւ կը լինէր, եթէ ընդունած լինէր շատ ցոյց չտալ, որ լաւ ես։ քանի որ ընդհանուր առմամբ բոլորն էլ վատ են, շատ մարդ չկայ, ով միշտ լաւ է։

ու ասենք սոված, կամ ոչ ապահով ընտանիքներից երեխաների մօտ ձեռքդ չի գնայ, չէ՞, ինչ֊որ թանկոտ շոկոլադ ուտել, իրենք նայեն։ կամ որ ընկերներով գնում ենք արշաւ, կիսում ենք ամէն ինչ, քանի որ էս պահին համայնք ենք, ու չենք ուզում հանդուրժել մեզնից մէկը ծարաւ կամ սոված լինի։

հիմա նման է, եթէ բոլորը միշտ վատ են, հազիւ մի անգամ լաւ ես լինում, ցոյց ես տալիս, ու դէ բոլորն էլ մէկ մէկ լաւ լինում են, ու մենակ էդ են ցոյց տալիս, ու ընդհանուր առմամբ էդ բոլորին թւում է որ բոլորը լաւ են բացի իրենցից։

հիմա նոյնիսկ բրենդերը նենց են անում, որ չերեւայ որ թանկ հագուստ է, տենց փոքր մի տեղ աննկատ խփում են լոգոն, որ մինչեւ շատ չուզես, չես նկատի ու մենակ ես եմ նկատում, քանի որ չափից շատ հետաքրքրւում եմ դիզայնով։

հա ընդհանուր առմամբ էսքանը, վատ լինելը օկ ա, ու կարելի է մի քիչ մտածել քո հազիւ երջանիկ նկարը փոստելուց առաջ, ու մէկ մէկ էլ նորմալ, ոչ էդքան ուրախ նկարներ դնել, որ իրականութիւնը սոց․ ցանցերում արտացոլուի, ու մարդիկ չմտածեն որ մենակ իրենք են լուզեր։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)