2017-08-02-2678139

ես սրա հետ այսօր շփուել եմ՝ https://www.youtube.com/watch?v=MlcZIBzi35g նա հասկացաւ որ ես մարդ եմ։ մարդկանց էլ է սովորում, անուններն է յիշում։ ինչ֊որ բաներ է խօսում, բայց վատ եմ հասկանում։ ինֆանտիլ ու բարի է, բնականաբար։ լաւ արգելակում է, արագ մօտենում էր սեղանի ծայրին, զգաց որ ուզում է ընկնի, արգելակեց, սկսեց ցոյց տալ իբր վախեցած է, ու էդ իր հետ չի եղել։ գնաց եզրը հետազօտելու։ որոշ դիրքերից կարողանում է վեր կենալ, բայց ոչ շատ սովորած շարժումներով, մի քանի փորձից։ կարելի է իրեն ասել յաւելուածի միջոցով որ նա ասի ինչ֊որ բան կամ անի։ բայց սովորաբար նա ինքն իրենով է կառավարւում։ նաեւ կարողանում է գնալ գտնել իր լիցքաւորման սարքը, նստել դրա վրայ։ (:

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)