2017-07-14-2651706

ուրեմն, այսօրուայ ֆրիքոնոմիքսի էպիզոդը շատ հետաքրքիր էր։

տասնամեակներ առաջ տեղի է ունեցել հետեւեալ հետազօտութիւն։ վերցրել են երկու խումբ երեխաներ, ով ունէին խնդիրներ վարքագծի հետ, ու մէկի երեխաներին տուեցին մենթորներ, ով իրենց հետ կը շփուեն, կը սովորեցնեն տարբեր բաներ, ասենք մեքենայ քշել, տանում էին այդ երեխաներին ճամբարներ, իսկ միւս խումբը՝ վերահսկողութեան խումբ էր, ուր ոչ մի բան չի արուել որ տեսնեն ինչ արդիւնք ունեն։

հիմա ես չեմ յիշում անմիջապէս հետազօտութիւնից յետոյ որոնք էին արդիւնքները, ու դա շատ կարեւոր չի։ կարեւորն այն է որ մէկը հանել է այդ հետազօտութիւնները տասնամեակներ անց ու սկսել է նայել թէ ինչ եղաւ այդ մարդկանց հետ յետոյ։

նախ, ընդհանուր գիծ էր, որ բոլորը այդ մարդկանցից ջերմութեամբ էին խօսում իրենց մենթորների մասին։ թէկուզ եթէ եւ ասում էին որ ափսոս իրենց չէին լսում ու լուրջ չէին ընկալում թէ չէ այդքան շատ բանտ չէին ընկնի։

իսկ ապշեցուցիչ արդիւնքն այն էր, որ մարդիկ, ով չեն ունեցել մենթորներ, աւելի լաւ են ապրում։ ճափանիշներն էին՝ իրենք ունեն աւելի կայուն յարաբերութիւններ, ընտանիքներ, իրենք ունեն աւելի եկամտաբեր գործ, ու իրենք աւելի բաւարարուած են իրենց զգում եւ կեանքից եւ ընտանեկան կեանքից։

ու հետազօտողները մերժման մէջ էին։ ո՞նց կարող է այդպէս լինել։

զանազան վարկածներ կան, թէ ինչպէս բացատրել եղածը։ մէկն այն է, որ այդ երեխաների հետ խմբային թերափիայի սեսիաներ են անց կացրել, ու ասենք, մէկը պատմում էր իր որեւէ «վատ» վարքագծի մասին, ասենք ինչպէս է պատուհան կոտրել կամ կողոպուտ արել, ու մնացածը ծիծաղում էին։ եւ դա գուցէ ոչ թէ օգնում էր այդ երեխաներին ազատուել նման վարքագծից, այլ ստիպում էր հպարտանալ իրենց ուրիշ լինելով եւ ընդունուած զգալ, եւ չէր փոխում վարքագիծը։

միւս վարկածն է որ նրանք ով ունէին անձնական օգնական կեանքում, ծրագրի աւարտից յետոյ զգացին իրենց անօգնական առանց այդ սովորական օգնութեան ու աջակցութեան։ ու դա կարող էր բաւական դրամատիկ ազդեցութիւն ունենալ։

եւս մի վարկած՝ երեխաները տեսնում էին այդ կայացած մենթորներին, ով ունեն լաւ աշխատանք, ընտանիք, ու հասկանում էին ինչքան հեռու են իրենք դրան հասնելուց ու գիտակցում էին որ չեն կարող։

եւս մի վարկած՝ երեխաների վրայ դրուած յոյսերը հակառակ էֆեկտին են բերել։

այլ վարկածն է, ու հարց է, արդե՞օք միւս խմբի երեխաները գիտէին որ իրենց քաղաքից, ոչ մեծ քաղաքից այլ խնդիրներով երեխաների տանում են ճամբարներ ու սովորեցնում են մեքենայ քշել ու ուշադրութիւն են իրենց դարձնում, ու գուցէ իրենք չունենալով նման մօտեցում աւելի շատ մոտիւացիա ունէին լաւ կեանք ունենալու։ այսինքն ոչ թէ ծրագիրը բացասական է ազդել նրանց վրայ ում հետ անց էր կացւում, այլ դրական է ազդել նրանց վրայ ում վրայ պէտք է որ ազդած չլինէր։

հիմա վերադառնամ երկրորդ, երրորդ, չորրորդ թուարկածս վարկածներին՝ մենթորութիւնը դադարեցնելու վերաբերեալ։ սա ինձ յիշեցնում է ոչ հաւասար ռոմանտիկ յարաբերութիւններ, երբ տղան աւելի տարիքով է, աւելի կայացած է, գործ, փորձ, գիտելիքներ ունի, համոզմունքներ ունի, ու կարողանում է հմայել աղջկան, ու փաստօրէն լինում է այդ աղջկայ մենթորը, ու ապա յետոյ, եթէ նա ունակ չի լինում ինչ֊ինչ պատճառներով պահել քոմիթմենթը, ի՞նչ հետեւանքների է դա բերում։

իմ թերափեւթը կասէր՝ ամէն մարդ ինքն է դիլ անում նրա հետ ինչ է իր հետ կատարւում, ու դու պատասխանատու չես, բայց այնուամենայնիւ ես այդ միտքը լրիւ ճշմարտութեան պէս ընդունել չեմ ուզում, ինչքան էլ գրաւիչ դա չհնչէր։

ու հարցն այն է, որ ոչ միայն պէտք է շատ զգոյշ լինել մենթորութեան հետ, այլ նաեւ այն է, որ արդեօք այդ բոլոր տղաները ով ունեցել են նման անհաւասար յարաբերութիւններ գիտակցում են իրենց պատասխանատւութեան չափը՝ իրենց նախկին մենթիների նկատմամբ։

ես անձամբ գիտեմ մի աղջիկ, ով տարիներ առաջ մենթորութիւն է արել մի տասներեք տարեկան աղջկայ։ ու հասկանում եմ ինչքան կարեւոր է որ նա քոմիթդ է մնացել, որ նա չի թողել այդ աղջկան, ու հիմա էլ, երբ աղջիկն արդէն տասնութ է, իրենք ակտիւ շփւում են, ու նա փորձում է լաւ ընկեր լինել այդ աղջկան։ միւս կողմից ենթադրում եմ որ երբ այդ մենթոր աղջիկը լսի յիշեալ թողարկումը, երեւի թէ սարսափելու պատճառներ նենց չի որ չի ունենալու։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)