2017-07-14-2651685

այսօր մէկի հետ խօսում էի գործի տեղում, շատ կարդացած, շատ կիրթ տղայ է, ում հետ հաւէս է շփուել, ու նաեւ իր գործը շատ լաւ գիտի։

ասաց որ դժուար թէ գնայ հայաստանից, քանի որ դէ արդէն հարմարուել է, կտրուկ փոփոխութիւնների գուցէ եւ պատրաստ չի, ու ամենակարեւորը՝ իր մայրն է շատ հայրենասէր ու այստեղից գնալ չի ուզում, իսկ նա մօրը մենակ թողնել չի ուզում։

ու ես հիացայ իրենով։ մարդիկ թռնում են, մասնաւորապէս որ լիքը տարբեր եւ ոչ հաճելի պատասխանատւութիւններից եւ սահմանափակումներից պրծնեն։

ու ես «նախանձեցի իրեն։ ես չունեմ այդ կապը ծնողներիս հետ, շատ հազուադէպ եմ իրենց այցելում, ու բաւականաչափ չեմ կարեկցում։ նոյնիսկ երբեմն թոյլ եմ տալիս ինձ ծաղրել նրանց, ով չափից շատ կապուած է ընտանիքի հետ, ասում եմ՝ «ինչ յուզիչ է», կամ նման մի բան։ իսկ այս անգամ հիացայ ու յուզուեցի։

ու մտածեցի որ երեւի հաւէս է նման կապ ունենալ։ ու հարց տուեցի ինձ՝ ինչպէ՞ս է դա եղել, ու արդեօք իրենք ունեն փոխադարձ վստահութիւն եւ կարող են իրար հասկանալ։ երեւի կարող են որ այդպէս է։

ու երեւի թէ դա հայ ընտանիքները շատ չի բնութագրում։ ես նկատել եմ՝ մանիպուլեացիաներ, ես նկատել եմ սովորական դիսկոմֆորտ, ես նկատել եմ սեփականատիրոջ զգացողութիւն, բայց յաճախ չեմ նկատում այդպիսի մի անկեղծ ու հաւէս կապ որն իրենք կարծես թէ ունեն։

ու նոյնիսկ ուզեցի տենց մի բան ունենալ։ որը եւ շատ տարօրինակ է եւ շատ իրատեսական չի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)