ես ահաւոր ֆրուստրացւում եմ նրանից որ հայաստանում բլոգերի մշակոյթ չկայ։ ու եթէ մի երկու հոգի վորդփրես քոմ ֊ում տուսւում են, իրենք ասենք բլոգսփոթի մարդուն չեն հետեւի։
ու վերջերս անդրանիկն ապտակեց, թէ ինչ֊որ մէկն իրեն ասել է, թէ իմ տտ֊ին վերաբերող գրառումներն էր կարդում, ու տենց մեղադրանք հնչեց որ էլ չեմ գրում։
կարդում էիր՝ գայիր մեկնաբանէիր, սրիկայ։ շփուէինք։ մի հատ էլ դու գրէիր։ դժգոհելը հեշտ է։
այսօր էլ աչում անդրանիկին տեսայ, էլի ապտակեց, թէ բա օբերոնի ու ֆանթու֊ի համայնքները փոքր են ու բան չեն անում։ ահա եւ իր ֆրիբսդ ու ջենթու թեքուելու պատճառը։
ի՞նչ պէտք է անէի որ չեմ արել։ դու դառնայիր այն ինչ ուզում ես լինէր։ մեծ համայնք արտագաղթելը հեշտ է։
մէկ էլ, դարդերիցս որ խօսեցի, ասեմ որ հայերէն գրելը շատ բարդ է։ լուսանկար որ անում ես, կամ նայում ես, կամ գիրք ես կարդում, լիքը չասուած բաներ ես հասկանում քանի որ կոնտեքստին ծանօթ ես։
հիմա երբ հայերի համար հայերէն գրում ես, ու գիտես որ երեք ընթերցող ունես որից երկուսը կոնտեքստից բան չգիտեն, իսկ մէկը գիտի քանի որ անձամբ պատմել ես ու պէտք չի իրեն կարդալ գրածդ, գրելիս սկսում ես ամէնը բացատրել։ ու տեքստդ երկար է ստացւում, քանի որ պէտք է էն շուեյկի միջի յիմար սպայի պէս ասես՝ իսկ դուք գիտէ՞ք պատն ինչ է, պատը դա սենց բան է որ աղիւսներից են սարքում, իսկ յետոյ՝ իսկ գիտէ՞ք աղիւսն ինչ է, ու տենց ինքդ քեզ յիմար ես զգում։
վաչագանն ասում է՝ նման է նրան որ երբ արդէն գրած լայբրարիներ կան, կարող ես իրենց յղուել, ֆունկցիաները կանչել, իսկ այստեղ չկայ, ու պիտի դու գրես։ ասացի՝ ըստ որում ոչ մոդուլար, մի ֆայլի մէջ ամէնը խառը գրում ես։
ու յետոյ էլ ոմանք կը կարդան կասեն՝ հանգիստ չես։ ի՞նչ ասեմ։ ձեր գնահատականից կարեւոր բան չկայ ինձ համար, այսուհետ այնպէս կը գրեմ որ լաւ մտածէք իմ մասին։ հաւասարակշռուածի տպաւորութիւն թողնեմ։
կարող է ես վուդի ալենի պէս նեւրոտիկ դէմք եմ։ հումորը հանած։ ու ես չեմ գրում որ ինձ կարդան։ ես գրում եմ որ ինձ չկարդան, լա՞ւ։ մինչ։