ես առաջ մտածում էի, թէ ասենք ինչ անեմ, այն բլոգը փակեմ, քոնուերտ անեմ դրան, տանեմ այնտեղ, սփիւռքը ասենք քոնուերտ անեմ ուորդփրես որ մենեջբլ լինի ու տանեմ դարձնեմ ասենք ջեքիլ, միացնեմ մի քանի հոսք իրար, կամ առանձնացնեմ տարբեր հոսքերից մի մասը բլոգ տանեմ, մի մասը չգիտեմ ուր։
հիմա մտածում եմ, որ չէ՞ որ էդ կոնտեքստից դուրս հանելով կորում է լիքը բան, ասենք այո, մոռացուած լքուած բլոգեր կան, բայց դրանք հաւէս է որ կան, ու որ մոռացուած լքուած են, այն դարաշրջանի մասին ինչ֊որ բան է պատմում, որ մարդիկ այդ կոնտեքստում էին գրում։
ու մտածեցի, որ պատմութեան համար կը ջանամ ամէն ինչ էլ պահել, եթէ եւ նոր բանի անցնեմ։ ու տենց։