ու այո, իրական յարաբերութիւնը, ի տարբերութիւն չպարտաւորեցնող թեթեւ առցանց շփմանը, ըկերութիւն անելը կամ շուն պահելը՝ հոգս է։ նոյնիսկ գնալ ինչ֊որ մէկի հետ սրճարանում հանդիպելն է հոգս։
հաւէս ու մոտիւացիա պիտի լինի։ ո՞րտեղից այդ մոտիւացիան, ես բնաւ չեմ պատկերացնում։ ի՞նչը պիտի մարդկանց ստիպի որ իրենք յարաբերութիւններ ստեղծեն։
երբ փոքր են լինում մարդիկ, երեւի հոգսերը հրապուրիչ են թւում։ մարդիկ դրանցով ուզում են իրենց կարեւոր զգալ, ուզում են խաղալ, ուզում են կայանալ։
բայց որ մեծանում ես ու առանց այդ էլ լիքը հոգս ունես ու պատրանք շատ չունես՝ ջանում ես հոգսերդ մինիմիզացնել։