շատ ծանր երազ եմ տեսել, բաժանւում էինք մի աղջկայ հետ։ բայց այդ աղջկայ հետ երբեք միասին չենք եղեք որ «բաժանուենք»։ շատ էմոցիոնալ էր ու ահաւոր ճնշող։ յետոյ տան դուռս սկսեցին փորձել բացել, վերջը ինչ֊որ բեղերով մարդ բացեց, սկսեց խօսել իմ վրայ։
երէկ վանաձորի տեխնոպարկում մէկին տեսանք, հա, ի դէպ ահագին կանաչ տեխնոպարկ էր, մեծ այգի է փաստօրէն իրենց պոլիտեխնիկի տարածքը, սպանիչ տեղ է։ ու ուր նայես սարեր են։ իսկ ճանապարհին ժապաւէններից մէկը լաւ չեմ դրել, ու այն չէր պտտւում, տենց լիքը հաւէս նկարներ որ չխկացրել եմ չեն եղել։ դրա վրայ աստծոյ ճառագայթներով բնանկարներ կարող էին լինել, ու կատուն երիցուկներով ու այլ ծաղիկներով իրեն փունջ էր հաւաքել, տենց յուզիչ էր, ու ուրց էր գտել քաղել իմ համար։ ու իրենք սար էին բարձրացել յետոյ դժուարանում էին իջնել, շատ ծիծաղելի էին։ ու այդ սարի վրայ ու առանց դրա իրենց միասին ստացուած նկարներ էլ էի արել որ չեն եղել ու ամենաշատը դրանք եմ ափսոսում։ էհ։ հա, վերադառնամ տեխնոպարկ։
սրիկաները, ի դէպ, մարդկանց չէին թողնում մտնել լաւ էլիի համերգի։ ինչ֊որ մարդիկ հաւաքուել էին դարպասի մօտ, ու ոստիկանները չէին թողնում։ անդրանիկն ասաց՝ «ինչի՞ են այդքան քիչ մարդ հաւաքուել», իսկ կատուն պատասխանեց՝ «դէ վանաձորում այսքան մարդ կայ»։ յետոյ թողեցին, իհարկէ, բայց մէկ է տհաճ էր։
հա, տենց մի տղայ էր, ում ես նախորդ օրը փաստօրէն անֆոլոու էի արել թուիթերում։ նախկինում իր գրառումները ձեռքս չէր գնում «լայքել», բայց մեղքս գալիս էր իր գրածներով։ յետոյ ոնց որ համոզուեցի որ լրիւ նպատակաուղղուած դեբիլանում է, ու անֆոլոուեցի։ երէկ իրեն խօսեցրին ու նա ասաց, որ ինչ լաւն էր վանաձորի բարքեմփը, ու ինչ վատն էր՝ երեւանինը։ մանաւանդ վատն էր աֆթերփարթին՝ ինչի՞ միրզոյեան, ու ինչ դեբիլ միտք էր բերել այդ դիջէյին, որի երաժշտութեան տակ պարել չէր լինում։
դիջէյին հենց այդպէս էլ խնդրել էինք, որ առաջին կէսը տենց երաժշտութիւն լինի, որ խօսեն մարդիկ։ բայց փաստօրէն ով եկել էր՝ պարելու մտադրութեամբ էր եկել, ու իրենք յետոյ յեղափոխութիւն արին ու դիջէյին տշեցին, ու սկսեցին երաժշտութիւն միացնել պարել։ կարծես նոյնիսկ նեմրայի հեռախօսից։
մենք դոլֆի ուլրիխի անդ֊կատուենց, ու չեմ յիշում ում հետ խօսում էինք, նեմրան ու պապեանը եկան, ասացին՝ գնացինք տժժալու։ մենք ասացինք՝ թողէք մեզ հանգիստ այ մարդ։ նեմրան էլ ասաց՝ չէ դու լաւ էլ պարում էիր միշտ, ես յիշում եմ։ պապեանն էլ ասաց, թէ հա, ես նոյնիսկ փրուֆ ունեմ նկարած, գտնեմ ցոյց տամ։ ինձ մենակ էդ էր պակաս որ գտնի ցոյց տայ։
ու տենց։