2017-06-17-2608241

առհասարակ, ես ունեմ տեսութիւն, որ մարդիկ ընդհանուր առմամբ այդքան էլ վստահ չեն, որ իրենք գոյութիւն ունեն, ու իրենց պէտք է պարբերաբար հաստատել դա։

ու ինչպէս irc սերուերն է պարբերաբար կլիենտին պինգում, որ համոզուի որ նա դեռ կայ, այդպէս մենք նման լաւ ձեւ ենք գտել՝ բրոդքաստ ռիքուեսթներ ենք ուղարկում, ու սպասում՝ եթէ արձագանք կայ, ապա երեւի կանք։

ու դա կանտի ժամանակ էլ էր արդիական, պարզապէս նա ենթադրում էր, որ կայ ելնելով նրանից որ մտածում է, իսկ մենք՝ ելնելով նրանից որ մեր ծւծւոցին արձագանքել են։

հա ու ես բնաւ դա չեմ քննադատում, առաջին հերթին ինձ է սա վերաբերում։ ես նոյնիսկ հակուած եմ գնալ հրապարակային վայրում աշխատել, ուր աղմուկ է, բայց քանի որ ինձ այնտեղ տեսնում են, ես երեւի թէ աւելի գոյութիւն ունեմ։ բացի նրանից՝ ես եմ իրենց տեսնում, ու եթէ տեսնում եմ իրենց՝ ինչ֊որ շարժւում են, ուտում են, խօսում են, դա էլ՝ իմ հեռուստացոյցն է, հաւէս է։ թէ չէ սենեակումս գարդերոբի՞ս նայէի՝ մարդիկ աւելի հետաքրքիր են։

իսկ նրանք ով շատ լաւ փակւում են իրենց ընտանիքներում՝ գուցէ բաւարարում են իրենց գոյութիւնը արձանագրել նրանով որ ասենք կատարում են կենցաղային խնդիր լուծելու կնոջ պահանջը, կամ առանձնապէս հետաքրքրութիւն չունեն այլ մարդկանց հանդէպ։

ու այդ պատճառով էլ հասարակութեան պակաս ակտիւ մա՞ս են՝ չեն գնում դիտորդ, չեն երեւում հաւաքներին, ու լաւ չեն զգում իրենց ու հասարակութեան կապը։

ու սա շատ լաւ համընկնում է այն մտքի հետ, որ լսել եմ մի ճարտարապետից՝ քաղաքում հրապարակային վայրի ֆունկցիան է՝ որ մենք ինքներս մեզ ցոյց տանք ու ուրիշներին նայենք։

ես դա շատ սիրում եմ։ գուցէ կապ ունի նրա հետ, որ իմ համար ամենահետաքրքիրը փողոցային լուսանկարչութիւնն է։ իսկ անձնական կապերում՝ ընկերութիւնն ու համայնքները։

#քաղաք #հասարակութիւն #համայնք #փողոց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  հասարակութիւն  համայնք  փողոց