2017-06-03-2590178

հայաստանը չի կարող արտադրել լաւ հեռախօս։ դա ակնյայտ է։ ու կոչելով հհ֊ում արտադրած սարքը արմֆոն, մենք միայն խայտառակում ենք ռեսպուբլիկան։

հայաստանը կարող է արտադրել «խորշային» պրոդուկտ, որը կարող է հայաստանի շուկայի համեմատ շատ մեծ շուկայ գտնել աշխարհում՝ մարգինալների մօտ։ ասենք դա կարող է լինել հեռախօս, որի մէջ ամէնը լաւ չի աշխատում, հազիւ զանգել է ստացւում, բայց այն ունի ազատ ջիէսէմ ֆիրմուեյր, ազատ ու ոչ անդրոիդ օհ, էսէյջառ֊ի պէս մի բան, ու երաշխաւորուած չի հետեւում իր տիրոջը։

իսկ անուանումը ինչ ուզում է լինի։ երկրի անունով անուանելը մի տեսակ յուսահատ է, դրանով դու ասում ես, որ էլ ոչ մի այլ բան ընդհանուր առմամբ որպէս մրցակցային առաւելութիւն չես կարող ներկայացնել։

իսկ աշխարհից հեռու փախած տեղ գտնուելը միայն առաւելութիւն է, քանի որ հեռու փախած տեղը դժուար է վերահսկւում մեծ խաղացողների կողմից, որովհետեւ այլ մոլորակում է։ ու տենց։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)