երեկ տեսայ իմփաքթ հաբը, ահագին հաւէսն է ու թւում է որ հետաքրքիր համայնք է ձեւաւորել, դրանից յետոյ շատ հաճելի էր իմանդէսի հետ զբօսնել ու զրուցել գիշերային հետանձրեւային երեւանով։
տուն վերադառնալուց առաջ մի քիչ աշխատեցրի մեքենան որ մարտկոցը լիցքաւորի, ու երբ մտայ տուն, մտածեցի որ չեմ յիշում ինչպէս եմ այն կողպել։ դուրս եկայ պատշգամբ, մեքենան բաւական հեռու է կայանած ու չի երեւում։ սեղմեցի կողպող կոճակը, ու չլսեցի իր կողպելն արձանագրող ազդանշանը։ ապա հպեցի կոճակներով սարքը վզիս, այդ հնարքը ամռանն եմ սովորել, եւ կրկին սեղմեցի փակող կոճակը։ մեքենայի ձայնն եկաւ՝ նա արձագանքեց որ փակուել է։