2016-09-13-2198490

Սա վերջ տեքստ է։

Ես մտածում եմ, որ ազգի տարբեր միաւորները որոշակի պայմանաւորուածութիւն, կոնտրակտ են ունենում իրար հետ յարաբերուելիս։ Ու պարտադիր չէ այդ կոնտրակտը արտայայտուած լինի սահմանադրութեան մէջ, առանց այդ էլ այն կայ։

Ասենք հրէաների եւ լիտուացիների (գերմանացիների, ռուսների, լեհերի…) հետ կոնտրակտը մօտաւորապէս սա էր՝ մենք մեր փակ համայնքով ապրում ենք, ձեզ չենք խանգարում, ինչով կարող ենք օգուտ կը տանք, գործելու ենք որպէս ձեր հասարակութեան մաս եւ ձեր հասարակութեան շահերից ելնելով, իսկ դուք ձեր կողմից տալիս էք գործ անելու հնարաւորութիւն, ու շատ չէք նեղում։

Ի՞նչ վտանգ կար այդ ասենք Լիտուային հրէաներից։ Արդե՞օք հրէաները Գերմանիային, Լիտուային, Լեհաստանին որպէս ամբողջական միաւոր վնաս կը տային։ Ասենք կը փորձէ՞ին հրէաները Լիտուայի կամ Գերմանիայի տարածքում դոնբաս հրէաների պետութիւն ստեղծել եւ անկախութիւն հռչակել։ Իհարկէ ո՛չ, ու տեխնիկապէս էլ դա անհնար էր։

Հրէական համայնքից աւելի լոյալ, հաւատարիմ, ու համայնքը ընդունած պետութեանը օգտակար համայնք բարդ է պատկերացնել։

Օրինակ, հայերն Արցախում, ակնյայտօրէն օկ չէին Ադրբեջանի կազմում գտնուելու։ Ու դա լրիւ այլ պատմութիւն է։ Որը, իհարկէ բնաւ չի արդարացնում ադրբեջանցիներին։ Բայց, այո, այդ համայնքը չէր կարող նպաստել Ադրբեջանին, այդ համայնքն ուզում էր հեռու մնալ Ադրբեջանից, ու ընդհանուր օրգանիզմի մաս ոչ մի ձեւ լինել չէր կամենում։

Ըստ որում, Բոգդանասն ինչ անում է, իմ կարծիքով, անում է ոչ թէ հրէաների համար։ Նա առաջին հերթին դա անում է լիտուացիների համար։ Քանի որ ամենաշատը ո՞վ է հետաքրքրուած անցեալում թողնել եղածը՝ լիտուացիները իրենք։

Ու այո, բնական ձգտում ունեն այդ լիտուացիները, ժխտելու եղածը, ինչպէս եւ թուրքերը, եւ բոլոր մեղք գործածները, որպէսզի, ենթադրում եմ, իրենք իրենց աչքերում աւելի լաւն երեւան։
Բայց եւ իմ համար այնքան ակնյայտ է, որ եթէ ուզում ես ինքդ քո աչքերում երեւալ աւելի լաւը, պէտք է ճանաչես իրականութիւնը։ Ասես ինչ ահաւոր է որ սա եղել է։ Ու այո, եղել է։ Սա ամենաքիչ անհրաժեշտ բանն է ինչ կարող ես անել՝ ճանաչել իրականութիւնը, պատմութիւնը։ Միակ դրա տակից դուրս գալու ձեւը դա է ու առաջին հերթին սա պէտք է հենց մեղաւորին։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)