2015-10-01-1670491

այս վլոգը շատ անկեղծ է, շատ առանց պրետենզիայի, հաւէս է։ աւաղ, ոչ ամէնն է հայերէն, բայց եւ հասկանալի է պատճառը։

ու երբ ես այն դիտեցի, լոգինուեցի յութիւբ որ «հաւանեմ», ու զգացի ինչքա՜ն եմ ուզում սոցիալիզանալ, կապեր ստեղծել, «ֆրենդել» մարդկանց եւ բոտերին, մեկնաբանել, ինձ ցուցադրել, նոյնիսկ գրանցել եւս մի ինսթագրամ եւ աղոթել էլի բան չանեն եւ այսպիսի նման բաներ։

հիմա կարիք ունեմ որեւէ ներքին «վովա գասպարեանի», որ նա ինձ ասի՝ «սթափո՛ւիր»։ թէ չէ ես ունեմ ընդամէնը ծնող, մանուկ, ու ո՞վ էլ կար ըստ տրանսակտի, չեմ յիշեր։ ամէն մարդ իրաւունք ունի ունենալ իր ներքին վովա գասպարեանին, չէ՞։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)