վերջապէս ինձ մէկը լուրջ ընդունեց։
ես շապիկ ունեմ, որի վրայ գրուած է՝ «նինթենդո ռեհաբիլիթեյշն կլինիկ», ու տակից աւելի մանր՝ «թե ֆրսթ սթեփ իզ ադմիթթինգ իւ հեւ ը փրոբլեմ»։
ասում է՝
— ռեհաբ, հա՞։
— ահա,— ասում եմ,— առաջին քայլը ընդունելն է որ խնդիր ունես։
ասում է՝
— ի՞նչ խնդիր։
— նինթենդո — ցոյց եմ տալիս «նինթենդո» գրուածը։
ասում է՝
— էդ ի՞նչ, խաղամոլութի՞ւն, հա՞։
ասում եմ՝
— ըհը։
#նինթենդո #խաղամոլը #խաղամոլութիւն #շապիկ #ռեաբիլիտացիա