— հա, դու լաւ երազներ էլ ես տեսնում, ժպտում էլ էլ ես։ ես քեզ պէտք է ատեմ այդ համար։

— այլեւս չեմ տեսնում։ կարող ես չատել։

— տխրում եմ որ չես տեսնում։ որ էլ պատճառ չունեմ ատելու։

—————————————————————————————————————————

— չեմ կարող տալ, նուիրուել, յետոյ ուրիշին, յետոյ ուրիշին։
ինքս ինձնից եմ յոգնում, ոնց որ նոյն կինոն տասը հոգու ցոյց տամ։ ժապաւէնը մաշւում է, ես էմոցիոնալ սպառւում եմ։ ինձ պէտք է ժամանակ որ ես լինեմ ուրիշը, որ ինքս ինձ կրկին չճանաչեմ։

— մարդիկ չեն փոխւում։

— փոխւում են։ երեկ մէկի նկարներն էի նայում, կարօտեցի իրան այն ժամանակ, երբ դեռ իրան չգիտէի։