2015-03-05-1323785

ցոյց է տալիս ինձ էւերնոթ ծրագիրը, ասում է՝ «տես ինչ լաւ ամպ է նոթերի համար»։

ասում եմ՝ «հա, լսել եմ», ու մտածում եմ, ի՞նչ կուզէի նոթերի ծրագրում լինի, հարցնում եմ՝ «իսկ ֆորմատինգ ունի՞, կարո՞ղ ես մարքդաուն ասենք գրել»։

ասում է՝ «ֆորմատինգ ունի, չէ, ի՞նչ մարքդաուն», ու ցոյց է տալիս կոճակները՝ թաւատառ, շեղատառ, ուորդի պէս։

մտածում եմ, իրօք էլի, ի՞նչ մարքդաուն, ինչի՞ն է իրենց պէտք դա իրականացնել։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)