2013-03-13-ասք-արցախի-մասին

Մեր խնդիրը չի լուծվում Մինսկի կամ այլ խմբի պարագայում, ոչ փուլային ոչ փաթեթային, ու ոչ Մադրիդյան սկզբունքներով։

Մեր խնդիրը լուծվում է շատ պարզ ֊ Արցախում ապրող մարդկանցով։

Արցախում ապրո՞ւմ են հայեր ֊ փաստացի ֊ ապա դա մեզ համար լավ լուծման անհրաժեշտ պայմանն է։

Իսկ Արցախում հայեր չեն ապրում, ես նկատի ունեմ, որ այն իրականում դատարկ է, ու շարունակում է դատարկվել, ինչպես եւ Հայաստանը։

Սիոնիստները դեռ շատ վաղուց հասկացել էին։ Որպեսզի իրենք ունենան Իսրայել, իրենց պետք է այնտեղ լինել, այնտեղ ապրել։ Ու նրանք գնում ապրում էին, չունենալով աշխատանք, ապրելու տեղ։ Սկզբից հազարներով, հետո տասնյակ, ու հարյուր հազարներով։ Իրենք գիտեին, որ կայսրությունները, օրինակ Թուրքիան ընդմիշտ չեն, ու վաղ թե ուշ իրենք կստեղծեն իրենց պետությունը, ուր իրենց հաստատ ոչ ոք դիսկրիմինացիա չի անի ըստ էթնիքական պատկանելիության։

Այդ պատճառով էլ բոլոր խոսակցութունները Արեւմտյան Հայաստանի մասին անկապ են։ Այնտեղ հայ չկա։ Ստեղ չկա, ուր մնաց այնտեղ լինի։

Իսկ ներկա իշխանությունները ունակ չեն լուծել Արցախի խնդիրը։ Որովհետեը երբ երկրում տիրում է անարդարություն ու կոռուպցիա, այն դատարկվում է եւ թուլանում։ Իսկ եթե այն դատարկվում է, ապա հարցը չի լուծվի, քանի որ այդ հարցը կորցնում է իր ակտուալությունը։ Ո՞ւմ է պետք պետություն, եթե մեզ դիսկրիմինացիա են անում այդ պետության մեջ ավելի շատ, քան այլ տեղերում։ Ըստ ազգային պատկանելիության։ Ո՞ւմ է պետք պետություն, եթե մարդիկ իրենց ավելի պաշտպանված են զգում այլ պետությունում, քան իրենց իսկ պետությունում։

Չկա հարց, չկա խնդիր, ապա չկա լուծում։

Դատարկ Արցախը «մերը» չէ որովհետեւ փաստորեն մեզ պետք չէ։ Ինչպես եւ Հայաստանի մնացած մասը։

Իսկ պետք չէ որովհետեւ մենք փաստացի չունենք ազգային պետություն, ուր մեզ պաշտպանված կզգանք։ Իսկ չունենք, որովհետեւ ունենք վարչակարգ, որը ամեն նոր օր անում է մեզ ավելի կախված արտաքին ուժերից։ Այլ խոսքերով ոչ անկախ։ Այլ խոսքերով, որ իրենց լավ լինի, իսկ մեզ՝ ոչ։ Այսինքն մեր որ մեր հաշվին։

ու տենց

վայր՝ արցախ