Բիլայնից աղջիկ է զանգել, ասաց, որ այսինչ օրերին հեռախոսը չի աշխատելու։
Ինձ մինչ այդ ռոբոտներ էին զանգում Երեւան֊ջրից։
Իսկ սա բիլայնից կենդանի աղջիկ էր։
Ինչո՞վ է զբաղվում Երեւան ջուրը՞։ Ջրով։
Ինչո՞վ է զբաղվում Բիլայնը ֊ կապի տեքնոլոգիաներով, իսկ քանի որ կապը վաղուց ՏՏ է, ապա Բիլայնը զբաղվում է տեղեկատվական տեքնոլոգիաներով։
Փաստորեն, տեղեկատվական տեքնոլոգիաներով զբաղվող ընկերության ներսում ՏՏ ինֆրաստրուկտուրան այնքան չզարգացած է, որ կենդանի աղջիկներ զանգում են տարբեր համարներին ու զգուշացնում մարդկանց։
Հետո էլ զարմանում ենք, երբ իրենց մոտ ինչ որ բան ծուռ է լինում։
Այդպես էլ պետք է լիներ։
ու տենց