Էլի տեքնոլոգիաներ տարածելու մասին
ես հիշում եմ ինչպես էր Ճապոնիայից մեքենա բերող վաճառող կարմիր երեսով ու կարճ մազերով լիքը մարդը խոսում ընկերոջս հետ։ Ասում էր․
֊ սքայփ ունե՞ս։ ինձ ավելացրու ես կասեմ։
֊ ես չունեմ սքայփ ֊ պատասխանում է ընկերս։
֊ Ո՞նց չունես ֊ զարմանում է մեքենա վաճառողը ֊ գիտես, դա հեշտ է, պիտի մտնես քաշես
֊ Գիտեմ, գիտեմ ֊ ծիծաղում է ընկերս ֊ ես ոչ թե դեռ սքայփ չունեմ, այլ արդեն սքայփ չունեմ։
այնպես որ զգոն եղեք տեքնոլոգիաներ տարածելիս։
եւ այդպես