Առաջին անգամ ես լուրջ մտածում եմ մատեանը փակելու մասին։
Որովհետեւ ինձ դուր չի գալիս ինչպես եմ ես գրում։
Մեծ մասամբ ոչ թե ինչի մասին, այլ ինչպես։
Իսկ երբ անում եմ այնպես, որ ինձ դուր չի գալիս, բավական բավականություն չեմ ստանում։
Առահասրակ, երեք ամենակարեւոր գործերը, ինչի հետ ես ինձ իդենտիֆիկացնում եմ՝ ծրագրավորում, ֆոտո, փիլիսոփայել, ես չեմ կարողանում անել այնպես, ինչպես դուրս գալիս է։
Որովհետեւ ես աշխատում եմ, ու բացի դրանից ունեմ որոշակի «մեյնթեյնանս»՝ վառելիք ուտելիք պատրաստել, ընդունել, ույուտնը ապրել, մաքրություն՝ իմ ու շրջակա միջավայրի։
Դրա մեջ մտնում է եւ տտ մեյնթեյնենս, այսինքն՝ ի՞նչ բարդ է Թեոյի համար յուէսբը լոգեր վերցնել, կամ այն պրոյեկտի համար, որ ինձ հետաքրքրում է շատ, ուզում եմ լավ անցնի, մի հատ փոքր բան գրել, կամ տեսնել ինչի ընկերոջ ձեռքերն են ծուռ համակարգը լավ չի աշխատում։ Սա էլ է մեյնթեյնանս։ Կյանքի մեյնթեյնենս։
Ուր մնաց բլոգիս թագերը կարգի բերեմ, հավաքեմ, մի երկու սկրիպտ գրեմ դա անեն։ Դրա ժամանակ էլ է պետք։
Բայց այդ երկու սկրիպտը չեն այն կարեւորը որ ուզում եմ անել, չէ՞։
Սակայն մեծ մասամբ իհարկե աշխատանքն է ռեսուրս տանում։
Լավ է գոնե դա այնքան վատ չեմ անում, այն էլ երեւի այն պատճառով որ այնքան բարդ խնդիրներ չեն, ոնց որ ես եմ իմ առաջ դնում, ու ուզում լուծել։
Բնական է դա։
Հիմա ելքերը՝ կամ կրճատել այն ինչ եմ ուզում անել՝ բավականություն էլի չեմ ստանա, կամ անել վատ՝ բավականություն էլի չեմ ստանա։
Ինչի՞ անել ու գոհ չլինել արածից՞։
Կամ սովորել որ ամենը, ամենը կլինի ահավոր դանդաղ։
Առաջ լինում էր, որ մինչ ինչ որ միտք իրականացնում էի, հիասթափվում էի դրանից։ Հետո, եթե հասցրած լինեի իրականացնել, կնայեի, կժպտայի, կասեի, լավ դե, տենց վատ չէր, հավես բաներ կան։ Իսկ եթե մեկ այլը աներ, նույնիսկ դրանից թույլ բան ֊ կուրախանայի ահագին։
Նույնպես, հիմա ուրախանում եմ, երբ քիչ թե շատ ինձ դուր եկող տեքստեր եմ հանդիպում։ Բոլորն են վատ գրում, բոլորն են վատ իրականացնում, եթե նույնիսկ հետաքրքիր միտք ունեն։
Բայց երբ իրենցը կարդում եմ՝ մտածում եմ ինչ լավ է գոնե սա կա, ու դա է մասնավորապես ինձ պահում մատեանը փակելուց։
Հիմա լավ է չեմ հիասթափվում, այսինքն իրոք լավ բաներ կան մտածած, բայց այն հեշտերն եմ անում, որ գոնե արագ արդյունք տեսնեմ, ուրախանամ որ ինչ որ լավ բան արել եմ, բավականություն ստանամ։
Էլ չեմ ասում, որ այնքան սովորելու բան կա՝ նոր գիրք եմ գտել, մի լեզվի մասին, կարդում, փորձում եմ, հետո մի քանի գրադարան կա, որ ուզում եմ փորձել, ինչպես են աշխատում․․․ պարզապես հետաքրքրության համար, ոչ թե հենց հիմա օգտագործելու եմ, բայց հետաքրքիր է չէ՞։
ու տենց