Իմ մոտ funtoo֊ներում ու gentoo֊ներում բնականաբար, փոխվել է։
Մայքրոսոֆթը խոստացել է ժամագոտու նորացումը ներառնել «կումուլյատիվ» ափդեյթի մեջ, որը դուրս է գալու օգոստոսին։ Այսինքն, իսկ մինչ այդ, խորհուրդ է տվել ինսթալ անել փաթչեր, ընդ որում, ասենք իքսփիի համար իր փաթչը, յոթի համար՝ իրենը, ու օգտագործել Moscow, St. Petersburg, Volgograd ժամանակային գոտին։
Որը շատ «տեղեկատվություն» տվեց, որովհետեւ առանց այդ էլ, կարելի էր, ասենք օգտագործել Աբու Դաբիի ժամանակային զոնան։
Քանի որ կորպրորացիաներում մինչ այժմ օգտագործվում են հնադարյան եւ չնորացված redhat֊ներ, նրանց /usr/share/zoneinfo/Asia/Yerevan ֆայլը պետք է կրկին քոմփայլ անել zic (zone info compiler) ծրագրով, ու փոխել։
Netapp ընկերությունը տրամադրում է փաթչեր, ու իրենց փաթչ ֆայլի md5 գումարը համապատասխանում է մեր ձեռքով քոմփայլ արված ֆայլի md5 գումարին։
Ի դեպ, նույն բինար ֆայլը աշխատում է Սոլարիսներում, աշխատում է Անդրոիդում, ու երեւի թե բոլոր իրենց հարգող ՕՀ֊երում։
HPUX֊ը իրեն չի հարգում, դա ակնհայտ է։ ։Պ
Իսկ բացելով սոուրսի միջի asia ֆայլը իմանում ենք հետաքրքիր բաներ՝
# From Alexander Krivenyshev (2012-02-10):
# According to News Armenia, on Feb 9, 2012,
# The Armenia National Assembly adopted final reading of Amendments to the
# Law “On procedure of calculation time on the territory of the Republic of
# Armenia” according to which Armenia [is] abolishing Daylight Saving Time.
# or
# (brief)
# http://www.worldtimezone.com/dst_news/dst_news_armenia03.html
Սա վերջին փոփոխության մասին է, ու հետո՝
Zone Asia/Yerevan 2:58:00 - LMT 1924 May 2 3:00 - YERT 1957 Mar # Yerevan Time 4:00 RussiaAsia YER%sT 1991 Mar 31 2:00s 3:00 1:00 YERST 1991 Sep 23 # independence 3:00 RussiaAsia AM%sT 1995 Sep 24 2:00s 4:00 - AMT 1997 4:00 RussiaAsia AM%sT 2012 Mar 25 2:00s 4:00 - AMT
Ու չի կարելի չնկատել, որ մինչեւ 1924 թիվը Հայաստանում գործում էր ինչ որ անկապ ժամանակ, ուր Գրինվիչից շեղումը կազմում էր 2 ժամ 58 րոպե։ Ենթադրում եմ, որ՝
ա ֊ Հայաստանում ոչ ոք ժամացույց չուներ եւ ժամանակը չափվում էր աքլորներով։
բ ֊ Փորձում էին այսպես ասած ֆայն թյունինգ անել ժամանակի, որոշելով, որ երկու րոպեն կարեւոր է։
Իրականում ես կարող եմ միայն ենթադրել ինչպես էին նրանք ապրում, ու սինխրոնիզացնում ժամանակը, ու համոզվում, որ այն ճիշտ է։ Օրինակ, որ Գրինվիչից 2.58 շեղում ունի։
Ապա գնանք տեսնենք ինչպե՞ս էր ժամանակի գործերը այլ Ասիական պետությունների մոտ՝
From Rustam Aliyev of the Azerbaijan Internet Forum (2005-10-23):
According to the resolution of Cabinet of Ministers, 1997
Resolution available at: http://aif.az/docs/daylight_res.pdf
Rule NAME FROM TO TYPE IN ON AT SAVE LETTER/S
Rule Azer 1997 max - Mar lastSun 4:00 1:00 S Rule Azer 1997 max - Oct lastSun 5:00 0 -
Zone NAME GMTOFF RULES FORMAT [UNTIL]
Zone Asia/Baku 3:19:24 - LMT 1924 May 2 3:00 - BAKT 1957 Mar # Baku Time 4:00 RussiaAsia BAK%sT 1991 Mar 31 2:00s 3:00 1:00 BAKST 1991 Aug 30 # independence 3:00 RussiaAsia AZ%sT 1992 Sep lastSat 23:00 4:00 - AZT 1996 # Azerbaijan time 4:00 EUAsia AZ%sT 1997 4:00 Azer AZ%sT
Շեղումը 3 ժամ 19 րոպե 24 վայրյան։ Ինչի՞։
Դա է՞լ է անկապ թե թյունինգ արված ժամ է։
Լավ, մեր մոտ ժամանակը «բարդակ» էր մինչեւ 1924 թիվը։ Ըստ այդ ֆայլի, Չինաստանում մինչեւ 1940 թիվը առհասարակ ժամանակի մասին տեղեկություններ չկան։
Սաուդյան Արաբիայում ժամանակիին չէին հետեւում մինչեւ 1950 թիվը՝
Zone NAME GMTOFF RULES FORMAT [UNTIL]
Zone Asia/Riyadh 3:06:52 - LMT 1950 3:00 - AST
Իսկ այ Բանգլադեշում արդեն 1890 թվականին ժամանակի մասին որոշում կա՝
Zone Asia/Dhaka 6:01:40 - LMT 1890 5:53:20 - HMT 1941 Oct # Howrah Mean Time? 6:30 - BURT 1942 May 15 # Burma Time 5:30 - IST 1942 Sep 6:30 - BURT 1951 Sep 30 6:00 - DACT 1971 Mar 26 # Dacca Time 6:00 - BDT 2009 6:00 Dhaka BD%sT
Հնդկաստանում, նույնիսկ տաս տարի ավելի շուտ, 1880 թվին՝
Zone NAME GMTOFF RULES FORMAT [UNTIL]
Zone Asia/Kolkata 5:53:28 - LMT 1880 # Kolkata 5:53:20 - HMT 1941 Oct # Howrah Mean Time? 6:30 - BURT 1942 May 15 # Burma Time 5:30 - IST 1942 Sep 5:30 1:00 IST 1945 Oct 15 5:30 - IST
կրկին ինչ որ անկապ շեղում։
Շրի Լանքայում նույնպես 1880 թվից ժամանակ կա։
Իսկ ավելի շուտ են սկսել ժամանակին հետեւել Ջաքարթայում 1867
Ֆիլիփիններում՝ 1844
Zone Asia/Manila -15:56:00 - LMT 1844 Dec 31
Ֆիլիպինները Ասիայի պիոներներն են։ Այնտեղ ժամանակի մասին որոշում կա դեռ 1844 ին։
Այնպես որ զգոն եղեք, որ չշփոթվեք։ Եւ իհարկե տոկուն։
_եւ այդպես _