֊ ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ անտարբեր են, որ մարդկանց սպանում են։
ինձ դուր չի գալիս, երբ սպանում են շներին։
ինձ դուր չի գալիս, երբ սպանում են գայլերին։
առավել եւս ինձ դուր չի գալիս, երբ սպանում են մարդկանց։
֊ ինձ դուր չի գալիս այն, երբ մարտի մեկին վերաբերվում են այնպես, կարծես ոչ մի բան չի եղել։
երբ կասեն, որ սա ու սա ու սա լավ չէ, բայց չեն ասի, որ քաղաքում մարդ սպանելը վատ է։
(իսկ գուցե կապ կա այդ «վատերի» մեջ՞։ եթե մարդ կսպանեն, կրպակ դնելն կամ անտառ կտրելը ի՞նչ խնդիր է)
֊ ինձ դուր չի գալիս, երբ այդպիսի դեպքերին վերաբերվում են վերեւից։
ինձ դուր չէր գալիս այն, ինչպես էին գրում այդ մասին ԿՄ֊ի որոշ ռուսալեզու մատյաններում 2008֊ին։
այնպես, ոնց որ իրենց հետ դա կապ չունի։
այնպես, ոնց որ եղանակի մասին գրված լիներ։
(ի՞նչ անեմ ավտոյիս հետ, գառաժ դնե՞մ չթրջվի, թե չէ։)
֊ ինձ դուր չի գալիս, երբ ասում են, որ «նրանք» թմրամոլ էին, կողոպտիչ էին, փող էին ստանում, կամ հանցագործ էին։
Որովհետեւ դա նույնն է, ինչ ասել, որ հայը պպզած եւ չսափրված սեւազգեստ է, ամերիկացին՝ համբուրգեր կրծող չաղ մարդ, իսկ ռուսը՝ հայհոյող եւ անբարոյական։
Որովհետեւ դա ժողովրդի մասին ոչ խորը ու ընդանրացնող կարծիք է։
Որովհետեւ ժողովուրդը չի լինում թմրամոլ ու կողոպտիչ։
Այո, նրանց մեջ կարող են լինել մի քանի հոգի, ով խառնաշփոթից օգտվելով կզբաղվի կողոպուտով։
Բայց նրանք կապ չունեն տասնյակ հազարների հետ, ով փողոցներում էին։
֊ինձ դուր չի գալիս երբ դեպքերը եւ մարդկանց բացասում են։
երբ ասում են, որ դա մասսայական գիպնոզ էր։
երբ ասում են, որ դուրս եկածները հիմար են։
եթե ազգի մաջ այնքան շատ հիմար կա, ապա մեկ է, մենք լուրջ խնդիրներ ունեք։
֊ ինձ դուր չի գալիս, երբ ասում են՝ «նրանք ով մահացել է, իրենք են մեղավոր, չգիտե՞ին ուր են գնում»
որովհետեւ չէ, նրանք մեղավոր չեն։
Որովհետեւ մինչ մարտի մեկը ոչ ոք չէր պատկերացնում, որ հավաքի ժամանակ գնդակից մարդ կմահանա։
Կծեծվի, կթրջվի, բայց չի մահանա հրազենից։
Մեր մոտ այդպիսի նախադեպ չի եղել մինչ այդ։
Այո, ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ իրենց պահում են, ոնց որ այդպիսի բան չի եղել։
եղել է։ Երեւանում։ Ինչքան էլ անհավատալու չլինի։ Եղել է։
Ես գնալու եմ, որովհետեւ ես չեմ կարող անտարբեր լինել։
ու տենց