ես մեր բարքեմփի մասին առաջին անգամ չէ որ լավ չեմ գրում։ ոչինչ, մերն է, չեն ասի, նախանձում է։
համ էլ ավելի տեղ կունենամ արցախի այլ բարքեմփի մասին ոչ լավ գրելու։
ես անձամբ սպառված ու դատարկված էի բարքեմփից։
որովհետեւ հետաքրքիր պրեզենտացիաներ չկային։
շատ քիչ էին։ ու այթի֊ին վերաբերվող պրեզենտացիաներ շատ քիչ էին։
դրա տեղը կային մարդկանց ծիծաղեցնելու փորձեր։
ընդամենը ծիծաղեցնելու համար։
գնացինք, ծիծաղեցինք, եկանք։ ի՞նչ եք հիշում։ ծիծաղ։
այո, թեդի ժամանակ էլ են խոսնակները կատակ անում։
դա շատ լավ է, կատակ անելը։ օգնում է խոսքի ժամանակ։
բայց դա օգնում է, դա չէ խոսքի էությունը։
երբ այդ խոսքը դատարկ չէ։
երբ ծիծաղելու մեջ է իմաստը, ապա դա կարգին հաղորդումն է։
դուք ծաղրածու չեք։
մենք էլ կրկես չենք գալիս։
լրացուցիչ հիասթափություն էր այն, որ խոսքերի, ներկայացումների որակը չէր լավացել։
այսինքն եթե առաջին երկու տարին կարելի էր ասել, լավ, նոր են, երիտասարդ են, ապա այդ նույն մարդիկ նույն ձեւ կամ նույնիսկ ավելի վատ ներկայացումներ արեցին։
այսինքն աճ չկար։ անկում կար
ես հուսով եմ բարքեմփ 2012 ավելի լավը կլինի։
որովհետեւ մենք պետք է աճենք։
եթե մենք չենք աճում, ո՞նց ենք ուզում ներկայացողները աճեն։
ու մենք ասելով, ես նկատի ունեմ լսարանը։
կազմակերպիչները միշտ չէ որ կարող են բան անել ներկայացողներին, որովհետեւ վատ պրեզենտացիան կանոններին դեմ չէ։ վատ ներկայացումը ընդամենը վատ ներկայացում է։
լսարանը պետք է ուզի ոչ թե գալ ծիծաղել այլ գալ հետաքրքիր բան իմանալ, ու զրուցել։
որովհետեւ բարքեմփը դա խարույկի շուրջ զրույց է։
ապա պետք է լքի այն սենյակը ուր հետաքրքիր բան չկա։
մարդիկ, մի քիչ հարգեք ձեզ։
այդքան ռեսուրս է ծախսվում բարքեմփի վրա ոչ նրա համար որ դուք գաք անկապ ծիծաղեք կամ ծիծաղեցնեք, գնաք։
ես ուզում եմ բարքեմփից հետո դատարկված չլինել։
ու տենց