ասք հարցազրույցելու մասին

– Հիմա պըրծ, վերցնում ես ընտանիքիդ անդամների անձնագրերը, կին, երեխա, պապա, մամա, տատիկ, պապիկ, ում հնարավոր ա, ու գնում ես դեսպանատուն – հայտարարեց իմ HR-ը կատարված պարտքի զգացումով։

Նա հենց նոր ինձ հետ միասին լրացրել էր մի արևմտյան երկրի դեսպանատան հայտ։

Դե ես ասեմ արևմտյան երկրի, դուք ինքներդ հասկացեք էլի, որ ասենք իրա առաջին տառը Ա-ա, իսկ ասենք վերջին տառը Ն ա, իսկ իրանց մեջտեղներում մի տեսակ Մ կա։

Ըտենց։

Հա, սակայն, վերադարնանք մեր HR-ին, որն ինձ ՀաՐցազրույցի էր ճամփում։

– Հ՞մ։ – ասացի ես։

– Ի՞նչ – ասաց նա։

– Անձնագրե՞ր։ Ինչի՞ բայց։

– Դե որ տենան, սաղ փասափուսեդ ընտանիք-մնտանիքդ ստեղ են, չես գնա մնա։

– Պա՜հ։ Ես ամբողջ կյանքս երազել եմ էժան զաբեգալովկայում ափսե լվանալ։

– Դե հիմա։

– Հմմմ, ա կակ էտը վյաժեծսյա ս ծեմ, շտո ես լսել եմ որ անձնագիրը տենց բան ա, որ չի կարելի այլ մարդկանց վստահել։

– Ինչու՞

– Դե տրաֆիկինգ ա, բան ա։

– Վերջ, իրենք ուզում են, տենց պետք ա – գնա, անձնագրերը հավաքի, ու ութանց կես դեսպանատանը լինես։

Նենց ա որ ձեր խորին ծառան մի տեսակ կարդալ ա սիրում։ Ու մի օր նա բլոգեր կարդալու տեղը գնաց այդ արևմտյան երկրի դեսպանատան կայքը հետազոտելու։ Որտեղ, ինչպես և ակնկալում էր, բնավ չգտավ նշված պահանջի մասին ոչ մի ակնարկ։ Միայն ինչ որ տեղ աչքի ընկավ՝ «կարող եք ներկայացնել փաստաթղթեր, որոնք կհաստատեն ձեր ներկայացրած տվյալները»։ Բայց դա ի՞նչ ակնարկ։

Ու պատճառը բնավ մայրիկիս կարմիր անձնագիրը չէ, որը դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից փոշփտվում է ինչ որ տեղ, քանզի նա մի տեսակ պոֆիգիստ աշխարհի քաղաքաղի ա։ Նա չունի անձնագիր, և չգիտի ինչպես այն օգտագործել։

Պարզապես, ինչի՞ էլի, ես պիտի իրենց համար տենց բաներ անեմ։ Ի՞նչ կարան անեն, չթողնե՞ն։ Թե չէ տենց երազում եմ, գործ ա էլի, հավես կա՞ տասներեք ժամ ստեղ էնդեղ թռնել։

Իսկ եթե ես որոշեի ասենք մնալ, ի՞նչն էր ինձ խանգառելու։ Կապը չեմ տեսնում բարեկամների անձնագրերը ներկայացնելու և չմնալու երաշխիքի մեջ։

Ու տեեեենց, դե գնացի հարցազրույցի, ու դեսպանատանը հա տեսնում եմ, մարդկանց ասում են՝

– էլի փաստաթուղթ ունե՞ք մեզ ցույց տաք

Իսկ դիմողները սարսափած պատասխանում են՝

– ես ունեմ անձնագրեր, տա՞մ։

– Տվե՜ք – մի տեսակ ուրախանում էին դեսպանատան աշխատողները։

Հասավ և իմ հերթը։

– Դուք ունե՞ք այլ փաստաթղթեր մեզ ներկայացնելու – հարցրեց ինձ ապակու հետևից արևմտյան երկրի ներկայացուցիչը։

– Իմ փաստաթղթերը ձեզ թողել է իմ ԷյջԱռ-ը։ – ոչ պակաս արևմտյան պատասխանեցի ես։

– Հմ, հա պարզ է։ – ու կարճ դադարից հետո կրկնեց – Իսկ դուք չունե՞ք մեզ ինչ որ այլ փաստաթղթեր ներկայացնելու։

– Ի՞նչ այլ փաստաթղթեր։ Ես ասացի չէ՞ – ՀՌ-ն ամենը բերել է։

Եվս մի քիչ հետո

– Իսկ դուք կարո՞ղ եք ինչ որ այլ թուղթ մեզ տալ։

Նենց արդեն պետք էր ասել՝

– Դուք փո՞ղն եք ակնարկում։ Կաշա՞ռքը։ – սակայն այդ դեպքում լրիվ հիմք կունենային հարցազրույցը չանցած համարել, ու ևս մի հարյուր քանի իրենց երկրի տարադրամի միավոր դատարկ տեղը աշխատել։

– Իմ փաստաթղթերը – երրորդ անգամ պատասխաների ես – իմ ՀՌ-ն է ձեզ բերել։

Այսպես ես ստացա իրավունք այդ առասպելական երկիր մուտք գործելու։

Ասեմ միայն որ վիզան մի տեսակ զիճում ա Շվեյցարական վիզային։

Իրա պոնտերով էլի։

ու տենց