Այ մարդիկ խոսում են ղարաբաղցի/հայաստանցի/պարսկահայ ֆրագմենտացիայի մասին ու մտածում են, ինչպե՞ս անել, որ հայերը կարողանան միախմբվել։ Ու իրոք, հաճախ այստեղ ժամանող սփյուռքահայերը մի տեսակ իրենց գտնում են կողպված փոքր տարածքում արտասահմաններից ժամանած այլ մարդկանց մեջ։ Սակայն չէ՞ որ նրանք եկել են Հայաստան որպես «հայրենա-դարձ», եկել են այնտեղ, որտեղ ապրում են իրենց հայրենակիցները, որտեղ կարող են ապրել իրենց ազգի հետ և միասին կերտել ընդհանուր պետության ապագան։
Ասվում է նաև «կեղծ հանդուրժողականության» մասին, որը մեզ «սովորեցնում» են արտասահմանցիները, ու որը «վտանգավոր է»։
Ես գիտակցում եմ այն «հանդուրժողականության» վտանգները, որը քայլում է ինքնության ու ինքնասիրության վրայով, որոշակի սահմաններ անցնելով, օրինակ՝ օտարալեզու դպրոցների տեսքով։
Այդ սահմանները անշուշտ պետք է պահել։ Յուրաքանչյուր մարդ պահում է իր անձնական սահմանները, ազգ՝ իրենը։ Այլ դեպքում դա ազգ չէ, այլ էթնոս ու պետություն իրան բնավ պետք չէ։ Ընդ որում ազգը էթնոս է թե էթնոսների միքս – արդեն էական չէ։
Ու ես զարմանում եմ։ Եվրոպաներում կան իսկապես հանդուրժող մարդիկ, որոնք վերաբերվում են մարդկանց որպես մարդ, այլ ոչ որպես «պանայեխած» արած ստոր արարած, իսկ մեր մոտ նույնիսկ հայրենակիցների հանդեպ դա չի արտահայտվում։
Սակայն այդ տարբերվող մարդկանց հանդեպ եվրոպական հանդուրժող լինելը ես բնավ չեմ կապում պետության պրոպագանդայի հետ, այլ համարում եմ այն սպոնտան, ներսից եկող մի բան։ Այդ հանդուրժողականության արմատները ես տեսնում եմ հիփփիների շարժման մեջ, ֆրանսիական լիբերտե և սոլիդարիտե՛ի մեջ։
Իսկ այդ երևույթները քաղաքներում են ծնվել։ Դրանց ծնունդի համար անհրաժեշտ է մարդկանց համախմբություն, ու զանազանություն, որը գյուղական միջավայրը չեր կարողանում ապահովել։ Ոչ մի պոեզիա։
Ախտունգ։ Ես չեմ ասում, գյուղացիները չար են, կոպիտ, բռի և անգրագետ։
Ես ասում եմ, որ կա քաղաքային մշակույթ, ու կա գյուղական։
Ընդ որում լինում է երբ քաղաքացի մշակույթ կրողը ապրում է գյուղում, իսկ գյուղական մշակույթ կրողը՝ քաղաքում։
Դա շատ պարզ երևում է, օրինակ կենդանիների օրինակի վրա։ Կենդանիներին քաղաքում այլ կերպ են վերաբերվում, որովհետև նրանք այլ ֆունկցիա են կատարում։
Շան դերը քաղաքում՝ կոմպանիոն լինելն է։
Շան ֆունկցիան գյուղում՝ գործ անելը․ հաչալ, ոչխարներին նայել, և այլն։
Ակնհայտ է որ վերաբերմունքը տարբերվում է։
Գյուղին բնորոշ է չտարբերություն, իսկ տարբերվողներին զգույշությամբ վերաբերմունք։
Քաղաքին բնորոշ է շատ մարդկանց համախմբություն ու հետևաբար՝ զանազանություն։
Ինչու՞ է Լեոնարդոն եկել Ֆլորենցիա, այլ ոչ թե ստեղծագործել Վինչի գյուղու՞մ։
Վինչիում դա պարզապես անհնար էր այն ժամանակ։
Գյուղականին բնորոշ է խիստ սահման բարոյականության և անբարոյականության միջև։
Քաղաքացիականում ոչ միայն այդ սահմանն է լղոզված, այլ անձնականի և փրայվասիի կուլտ կա։
Գյուղականները քաղաքականությանը և գործիչներին, կամ նույնիսկ անտառների պաշտպանության շարժումներին մի տեսակ իրոնիայով են մոտենում, իսկ քաղաքացիները՝ պատասխանատու, իմանալով, որ եթե նրանք չզբաղվեն քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի նրանցով։
Կարևոր առանձնահատկությունն այն է, որ քաղաքային մշակույթը հանդուրժող է, ի տարբերություն գյուղական մշակույթի։ Իրական քաղաքացին դեստրուկտիվ չէ, ու չի փորձում շրջակա մարդկանց իրեն նմանեցնել։
Կամ եթե փորձում է, ապա կոնստրուկտիվ ձևերով, ասենք՝ օրինակ ցույց տալով։ Ու բնավ ոչ չռփելով։
Ի դեպ, տեխնիկայի և պրոգրեսի զարգացումը այժմ բերում է նրան, որ արտասահմաններում գավառի ու քաղաքի սահմանների գծերը քիչ քիչ նոսրանում են և ընդհատվում։
Բիելեֆիլդից երկու ժամում կարելի է հասնել Բեռլին։
Բիելեֆիլդի բնակիչը ավելի գավառական չէ քան Բեռլինի։ Իրականում, մեծ տարբերություն չես զգում, շփվում ես Բեռլինցու, թե Գյուտերսլոցու հետ։ Քաղաքացի լինելու առումով, կիրթ լինելու առումով։ Ու Բիելեֆելդցին կարիք չունի Բեռլին գնալու, որովհետև իր քաղաքում կարողանում է բավականացնել իր պահանջները։
Մեր մոտ էլ կար նման մի բան, այն ժամանակ, երբ Կապանից մարդիկ օդանավով գալիս էին Երևան ֆուտբոլ նայելու, ու կարողանում էին նույն օրը հետ վերադառնալ։ Այժմ ես հույս չունեմ որ Հայաստանում տրանսպորտի զարգացումը արագ կընթանա։ Նույնիսկ Երևանում է բարդ մի մասից մյուսը հասնել օրը ցերեկով, ուր մնաց մի քիչ ուշ, կամ որևէ այլ քաղաք։
Մեկ այլ ի դեպ՝ բազմաթիվ նորակառուցումները Երևանի կենտրոնում պայմանավորված են հենց ինֆրաստրուկտուրայի չզարգացած լինելով։ Եթե այլ տեղերում լիներ հետաքրքիր ապրել, լինեին հաճելի տեղեր, գեղեցիկ շենքեր, ապա այդ մարդիկ իրենց նեղված ու օբձելենի չէին զգա։
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա մեզ մոտ։
Երևանի հասարակությունը իմ կարծիքով ահավոր ֆրագմենտացված է։ Ավելի, քան արտասահմաններում։
Ֆրագմենտացված է քաղաքային և գյուղա-համայնքա-ֆեոդոլական մշակույթի կրողների շերտերով։
Երևանում է ծնվել «շրջապատը», «ախպերությունները», որոնք նենց զարմանալի հաջողությամբ քոչել են ինտերնետներ, որ ֆորումների ադմինները մտածում էին ինչպես անել, որ ֆորումը մնա ֆորում, այլ չդառնա նորակազմակերպված «ախպերության» և «վիրտուալ բակի» պես մի շրջանակ, որը հետապնդում ու վիրավորում է նորեկներին, որովհետև «ինքնաբավ» է։ Այդպես են մարդիկ սկսում եփվել իրենք իրենց հյութի մեջ։
Սակայն ինչպես հայտնի է, միջբարեկամական ամուսնությունները լավ բանի չեն բերում, գեների նմանության պատճառով։
Մարդկությունը կիսվելուց անցել է սեռական բազմանալու ձևին որովհետև դա ապահովում է գենետիկ զանազանություն ու այսպիսով՝ պոպուլյացիայի դիմադրողականություն։
Ու բանգլադեշը, 3րդ մասը, չարբախը, դավիթաշենը, և այլ գետտո-ները, խմբավորում են ինչ որ տեսակի մարդկանց, ասենք բանվորական կլասի, որոնք եկել են գյուղերից, ու բերել իրենց հետ իրենց սովորույթները: Զարմանալի չէ, թուրքերը իրենց գյուղերից «նամուս» պատվի սպանություններն են հասցրել Եվրոպայի սիրտ: Ու այդ գետտո-յական խմբավորումը, երբ եթե շուրջդ նայես բոլորը նույն ձևի են մտածում բնավ քաղաքային չէ: Կրկնում եմ, քաղաքին զանազանություն է բնորոշ:
Այդ ‘կարգին’ ասվածը քաղաքային չէ, քաղաքում մարդիկ ձգտում են ‘արտակարգի’: Ընդ որում, շատ հաճախ մեր երիտասարդության «cool» ասենք հիփհոփավարի հագնվելը իրենց իսկ անկեղծ կարծիքով «կարգին» ա, այսինքն նրանք դա անելով «կարգինի» են ձգտում, ու սկզբունքորեն չեն տարբերվում «քյարթերից» որոնց վերևից ներքև են նայում: Հիշում եմ իննսունականներին ինչ տհաճություն զգացի, երբ նկարում էի մի «երաժիշտների» խումբ ու իրենց կյանքը կուլիսների հետևը, ու ինչպես էին նրանք ստորացնում հավաքարարին, իրենք իրենց համոզելով որ նրանք ավելի լավն են, որովհետև․․․ ու գտնում պատճառներ, որովհետև երաժիշտ են, վեհ են, ու ասենք, «փախած» են հագնվում։
Ու գետտո-ները օգնում են մարդկանց ապրել իրենց աշխարհում, իրենց երեք շենքի շուրջը սեմուշկա չրթելով գրկված պտտվել (սեռից անկախ, սակայն սա մետափորա է) ու չզարգանալ/չփոխվել: տվ-ով տեսածը հեռու հեքիաթ է թվում, որը եթե և իրական է, սակայն միշտ օտար է ու միշտ օտար մշակույթ է ներկայացնում: Դա պրոպագանդա չէ այլ հակապրոպագանդա։ Զարգացումը դառնում ե վախենալու, որովհետև մեծ պատնեշ է ի հայտ գալիս, երբ այն կապված է լինում փոխվելու, ու առավել ևս երբ կապնվում է օտար ինքնության հետ, ու բնականաբար սեփականը կորցնելու վախի հետ:
Պրոբլեմը նաև նրանում է, որ «սեփականը», ներեցեք, կոպիտ ասեմ, այդ շերտերում հիմնվում է թուրքական երաժշտության, աղջիկներին պարերով ամուսնացնելու, գառաժի հետևը բամբուկ ծխելու, «շրջանային» մարշրուտկով իջնելու (կամ բարձրանալու, կախված է տեղանքից) ու «նաբերեժնի»-ում քյաբաբ ուտելու հետ։
Նրանք անվանում են Երևանի կենտրոնը «քաղաք» ոնց որ Բանգլադեշը իրենց համար քաղաք չլինի։
Քաղաքացիները, ի դեպ, իմ նկատելով բնավ չեն քաշվում գետտոներ գնալուց, եթե պետք է լինում։ Աղջիկները գնում են Բանգլադեշներ տղաների հետ սվիդանիաների, իսկ տղաները, ասենք, քանաքեռ, աղջիկների մոտ, ճանաչում են քաղաքը, իմանում, տիրապետում են իրան, իրան ամբողջովին, զգում են որ իրենք են տերը ոչ միայն իրենց բակի, այլ ամբողջ քաղաքի։
Այդ չքաղաքացու վառ օրինակն էր այն տաքսու վարորդը, որին երբ հարցրեցինք ինչպե՞ս է վերաբերվում նա ամառային դահլիճի խնդրին պատասխանեց, որ ոչ եկեղեցի ա գնում, ոչ էլ կինո։ Մոյկա էլ չի գնում, ինչպես պարզվեց։
Սեփականը քաղաքի մարդու մոտ ուրույն է։ Օրինակ ջազը։ Տաթևիկ Հովվանիսյանը, Թայմ Րիփորթը։ Արդյո՞ք որևէ մեկի լեզուն կպտտվի նրանք արևմտյան մշակույթի պատճեն անվանել։
Դրանք ուրույն են, ու բնավ քյաբաբային չեն։
Ու այն պատճառով է, որ քաղաքային են։
Այլ օրինակ, ներեցեք՝ օտարալեզու դպրոցները։ Նրանք, ով կարծում են որ օտարալեզու դպրոցը քուլ է, գավառական են մտածում։ Նրանք չեն գիտակցում որ օտարը միշտ չէ որ քուլ է։
Իսկ քաղաքացիները չեն վախենում օտար մշակույթից որովհետև վերաբերվում են դրան որպես անսպառ աղբյուր ուրույնը ստեղծելու համար։
Ի դեպ շատ ճիշտ ասացի՝ քաղաքացիները։
Երեկ անցնում էի Սայաթ-Նովայով, ու մի տղա անցավ կողքովս։ Չեմ էլ ուշադրություն դարձրել, իսկ մեջքիս հետևը լսեցի՝ թքեց։ Շրջվեցի՝ մոստովոյի վրա, իհարկե։
Այ նա քաղաքացի չէր սակայն։ Որովհետև քաղաքի տղայի սիրտը ցավում է իր քաղաքի համար։
Ու նա փողոցում չի թքի։ Բնավ ոչ «կարգապահության» կամ «կարգին» լինելու պատճառով։
Կարգինի հարցը չէ այլ գիտակցելու հարց է, զարգացած լինելու հարց է։
Այդպես մտածող մարդիկ շատ «օգտակար են», որովհետև իրենց կառավարելը հեշտ է։
ԱԼՄ-ն և Կարապետիչը մեզ մոտ կատարում են մի տեսակ ՄԹիՎի-ի դերը։ Բթացնելը ինքնաբերաբար է ստացվում, սակայն ես կարծում եմ։ Որովհետև մտածելու տեղիք տվող արվեստի, կինոյի, հաղորդումների պահանջարկը սաստիկ փոքր է։
Արդյո՞ք հնարավոր էր դեմոկրատիայի ստեղծումը եթե չլիներին քաղաքներ։
Կրոմվելը չէր կարող հեղափոխություն կազմակերպել ինչ որ մի գյուղում։ Տարբեր պատճառներով իհարկե, ու բնականաբար, տեխնիկական․ գյուղում մարդիկ քիչ են հասարակություն կազմելու համար, նրանք իրականում միախմբված չեն կարող լինել, որովհետև նման են իրար, նրանք չեն կարող բավական չստրկական մտածողություն ունենալ, եթե իրենց կյանքը ֆեոդալի թևի տակ է անցնում։
Քաղաքում է որ հասարակությունը դառնում է զանազանությունների միախմբվածություն, որը ընդունում է մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ավելի հանդուրժող է տարբերություններին, ու դրանով ավելի հզոր է ու ։Ճ ավելի հասարակությունոտ։
Այ այդպիսի հասարակությունը մեր մոտ տարերքային, ռուդիմենտար վիճակում է։
Ու մինչև այն չձևավորվի, չի ձևվավորվի իսկական ժողովրդավարությունը։
Այդ խնդիրը նույնիսկ նահանգներում կա։ Չէ՞ որ իզուր չէր Թանկյանը բեմից բղավում, երբ հասարակությունը չի մտածում, ժողովրդավարությունը չի գործում։ Փաստացի չի գործում։ Ավելի վատ, կամ ավելի լավ, ու դա է որոշ մարդկանց առհասարակ զրկում ժողովրդավարության հավատքից։
Արդյո՞ք շատ վատ է վիճակը։ Ես տեսնում եմ փրկությունը տեքնոլոգիաներում և ինտերնետներում։
Ֆայլափոխանակման ցանցերում, ազատ տեղեկատվության փոխանակման մեջ։
Հասարակությունը վաղ թե ուշ կկազմավորվի համացանցում, վիրտուալում։
Կփոխվեն սերունդներ, որոնք կապրեն ավելի շատ վիրտուալում, այլ ոչ թե Բանգլադեշում կամ Դավիթաշենում։
Օնլայն նրանք կկարողանան լինել անկեղծ, որովհետև նրանց չի սպառնում «իրական» իզգոյ դառնալու վտանգ, որովհետև նրանք միշտ կգտնեն շփման հնարավորություն այն մարդկանց հետ, ով ավելի հանդուրժող ա, ու չի պահանջում որ կողքինը լինի ճիշտ իրա պատճենը։
ու տենց